Рубрика: Պատմություն

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

  • Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
  • Կիլիկյան Հայաստանի թագավորության հռչակում և ամրապնդում:
  • Լևոն «Մեծագործ»:/գրավոր կամ վիդեոնյութի տեսքով:
  • Զաբել թագուհի:/գրավոր կամ վիդեոնյութ
  • Դիտե′ք Թագակիրները: Ուսյալ արքայուհին

Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայկական անկախ նոր պետություն առաջացավ Կիլիկիայում: Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկյան Տավրոսի լեռներով: Արևելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սև) լեռներով: Նշված տարածքը բնաշխարհագրական առումով բաժանվում է երեք մասի՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա , Քարուտ Կիլիկիա: XI դ. Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Հայք, Կապադովկիա, Ասորիք և Կիլիկիա: Այն կապված էր Բյուզանդիայի՝ հայերին Հայաստանից արտագաղթեցնելու քաղաքականության և սելջուկ-թուրքերի արշավանքների հետ: Նրանց մի մասը հաստատվեց Կիլիկիայում: Բյուզանդացիները XI դ. Հայաստանից Կապադովկիա և Կիլիկիա էին տեղափոխում նաև մի շարք արքայական և իշխանական տներ՝ իրենց հպատակ բնակչությամբ: Հայաստանից ստիպված եղան արտագաղթել նաև Արծրունիները և Բագրատունիները: Կիլիկիայում մինչ այդ ապրում էին հույներ, ասորիներ, հրեաներ, արաբներ և փոքրաթիվ հայեր: Սակայն XI դ. վերջերին Կիլիկիայի բնակչության գերակշռող մասն արդեն հայեր էին:

Հայկական իշխանությունների առաջացումը

Կապադովկիայում, Կիլիկիայում և Հյուսիսային Ասորիքում հաստատված հայ իշխանների մի մասը զինվորական ծառայության դիմաց կայսրությունից ստանում էր այս կամ այն գավառի կառավարումը:

Հայ ստվար բնակչության, Հայոց եկեղեցու և հայկական արքայական ու իշխանական տների առկայությունը Կիլիկիայում նախադրյալներ ստեղծեց հայկական պետականության ստեղծման համար: 1071թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտվելուց հետո, Կիլիկիայում և սահմանամերձ շրջաններում հաստատված հայ իշխանները փորձեցին օգտվել Բյուզանդիայի թուլացումից և անկախանալ: Հայ իշխաններից Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը(1080-1198): Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա՝ Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը:Ռուբենին հաջորդում է որդին՝ Կոստանդին 1-ը (1095-1100թթ) ով բյուզանդացներից խլեց Վահկա վերդը և դարձրեց իշխանության կենտրոն: Նրան հաջորդում է որդին՝ Թորոս 1-ը 1100-1129թթ, ով Գագիկ II թագավորի սպանության համար մահապատժի ենթարկեց հույն Մանդալեի որդիներից: 1107թ Կիլիկիա ներժուժեցին Իկոնիայի սելջուկները, ում Թորոսը ջախջախեց և դուրս շպրտեց երկիրց: Թորոսին հաջորդեց որդին՝ Լևոն 1-ը 1129-1137թթ, ով ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի գրավմանը և էլ ավել մեծացրեց երկրի տարացքները: Բյուզանդան չէր կարողանում հաշտվել Կիլիկիան կորցնելու մտքի հետ և 1137թ գարնանը հարձակվում է Կիլիկիայի վրա: Լևոնը կնոջ և 2 որդիների հետ Ռուբենի և Թորոսի հետ գերեվարվեց: Լևոնին և Ռուբենեն Կոստանդապոլսում մահապատժի են ենթարկում, իսկ Թորոսը ապրում է արքունիքում՝ շահելով կայսեր համակրանքը: Հոտո փախավ և վերադաձավ Կիլիկիա: Թորոս II (1145-1169) ջախջախեց Կիլիկիա ներխուժած Բյուզանդական զորքին 1152թին: Նա վերականգնեց հայկական պետականությունը և ստեղծեց 30.000 բանակ: Թորոս II հաջորդեց եղբայրը՝Մլեհը 1169-1175թթ ում վարած թաղաքականությունը ու բարեփոխումները նպաստեցին պետության ամրապնդմանը, սակայն նրա իսլամական պետություններ հետ համագործելու փաստը դուր չէր գալիս հոգևորականների, ովքեր էլ կազմակերպեցին ու սպանեցին նրան: Մլեհին հաջորդեց նրա եղբորորդին Ռուբեն -3ը ով գրավեց Կիլիկիայի արևմտյան շրջանները՝ դրանով վերացնելով Բյուզանդիայի վերջին հենակետը:

Քաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում XIIդ վերջին: Թագավորության հռչակումը:

XII դ. վերջին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան փոփոխություններ, որոնք զգալի ազդեցություն թողեցին Կիլիկյան Հայաստանի վրա: Այդ ժամանակ հզորացել էր Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը: Վերջինիս սուլթան Սալահեդդինը 1187թ. պարտության մատնեց խաչակիրներին և գրավեց Երուսաղեմը: Իկոնիայի սելջուկյան սուլթանությունն իր հերթին գտնվում էր հզորության գագաթնակետին: Եգիպտոսը և Իկոնիան թշնամաբար էին տրամադրված Կիլիկիայի նկատմամբ:

Կիլիկիայի Հայաստանյան իշխանությունը անցնում է Ռուբենի Եղբայր՝ Լևոն II-ին 1187-1219թթ: 1187թ. Իկոնիայի սուլթանության զորքերը հարձակվեցին Կիլիկիայի վրա և հասան մինչև Սիս: Սակայն հայերին հաջողվեց նրանց երկրից դուրս վտարել: Սելջուկների այս արշավանքը Լևոնին ստիպեց մտածելու երկրի հյուսիսային սահմանների ամրապնդման մասին: Այս նպատակով նա գրավեց և ամրացրեց սահմանային մի քանի բերդեր:

Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Լևոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան Հռոմեական կայսրության (Գերմանիայի) կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ՝ խոստանալով օգնել խաչակիրներին: Դրա դիմաց կայսրը համաձայնեց Լևոնին ճանաչել Կիլիկիայի թագավոր: Սակայն Ֆրիդրիխը Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց, և Լևոնի թագադրությունը հետաձգվեց:

Այսուհանդերձ, Լևոնը մասնակցեց խաչակիրների մղած կռիվներին: Հայկական զորքերը մասնակցեցին Աքքայի գրավմանը: Լևոնն Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ թագավորին օգնեց գրավելու բյուզանդացիներից Կիպրոս կղզին: Սակայն հակասություններ կային նաև հայերի և խաչակիրների միջև: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանների համար նորից վեճ բորբոքվեց Անտիոքի և Կիլիկիայի միջև: Սահմանային վեճերը լուծելու պատրվակով Անտիոքի դուքս Բոհեմունդ Գ-ն Լևոնին հրավիրեց Անտիոք՝ նպատակ ունենալով նրան ձերբակալել: Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, որն ըստ Միքայել Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհին ու կանխեց Բոհեմունդին: Լևոնն ինքը նշանակեց հանդիպման վայրը և ձերբակալեց Բոհեմունդին: 1194թ. հաշտություն կնքվեց, որի համաձայն Բոհեմունդը Կիլիկիային էր վերադարձնում նրանից խլված տարածքները: Սրա դիմաց նա ազատ արձակվեց: Անտիոքի և Կիլիկիայի բարեկամությունն ամրապնդելու համար կողմերը որոշեցին Բոհեմունդի ավագ որդի ու ժառանգորդ Ռայմոնդին ամուսնացնել Լևոնի եղբայր Ռուբենի դուստր Ալիսի հետ: Ծնված արու զավակը պետք է ժառանգեր Անտիոքը և Կիլիկիան: Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար։

Թագավոր:

1197 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին՝Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Լևոնին օծեց հայոց կաթողիկոս Գրիգոր Զ. Ապիրատը: Լևոնը հետևողական պայքար ծավալեց Անտիոքի ժառանգության համար։ Երբ մահացավ Անտիոքի իշխան Ռայմոնդը, նրա և Ալիսի որդի Ռայմոնդ-Ռուբենը դարձավ Անտիոքի իշխանության ժառանգորդը: Սակայն նրա դեմ դորս եկավ նրա հորեղբայր Բոհեմունդը, որը գրավեց Անտիոքը և իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Լևոնը որոշեց պաշտպանել իր հայրենակցի շահերը և 1216թ նա գրավեց Անտիոք քաղաքը ևիշխանությունը հանձնեց Ռայմոնդ-Ռուբենին: Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը)  Լևոնը Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ: Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։ Սակայն շուտով նրա գոծնեությունից հիասթափված՝ Լևոնը փոխեց իր որոշումը և Կ իլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին: Լևոնը վախճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Սիսում, սիրտը՝Ակներում: Նա իր հաջորդներին թողեց հզոր մի պետություն: Նա հայոց պատմության մեջ մնաց որպես Լևոն Մեծագործ:

Զաբելը թագադրվում է Կիլիկիայի հայոց թագուհի:

Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում, ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը` 4 տարեկան հասակում: Նա Ռուբինյանների թագավորական տոհմի վերջին շառավիղն էր։

1217 թ., Լևոն 2-րդը, կամենալով կապերն ամրապնդել խաչակիրների հետ, հայտարարում է, որ Զաբելը չափահաս դառնալով կամուսնանա Հունգարիայի թագաժառանգի հետ: Որոշման պահին արքայազնը ութ, իսկ Զաբելը՝ երկու տարեկան էր:  Սակայն երբ 1219 թ. մայիսի 2-ին Լեւոնը մահանում է իսկ Անդրեաշը չի ժամանում հայոց արքայի հուղարկավորությանը, իսկ արքունի խորհուրդը դա պատճառ համարելով՝ չեղյալ է հայտարարում Զապելի ամուսնության մասին արքայի որոշումը:

Փոքրիկ թագուհու խնամակալ են դառնում Կոստանդին Գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր, հայոց կաթողիկոս Հավհաննես Սսեցին և Ատան պայլը: Վերջին երկուսի մահից հետոԿոստանդին գունդստաբլը մնում է որպես միակ խնամակալ: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի: Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, ում հանձնվեց հայող գահը որոշակի պայմաններով: Նա երկիրը պիտի կառավարեր հայկական օրենքներով և հարգեր Հայոց եկեղեցու դավանանքը: Սակայն վերջինս արքունիքից հեռացնում է հայ իշխաններին, կարևոր պաշտոնները հանձնում խաչակիրներն ու թալանում արքունի գանձարանը: Զայրացած իշխանները նրան ձերբակալում են ու բանտարկում , որտեղ էլ նա թունավորվում է և մեռնում:

Գահակալության խնդիրը լուծելու համար, 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում են Կոստանդին Գունդստաբլի որդու՝ 13-ամյան Հեթումի հետ: Հեթումը հռչակվեց հայոց թագավոր 1226-1270թթ և հիմք դրվեց Հեթումյանների արքայատոհմին: Երբ Զաբելը չափահաս է դառնում, ամուսնությունը հաստատվում է, և Հեթումն ու Զաբելը միասին ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից կրտսերը՝ Լևոն Գ-ն 1270 թվականին ժառանգել է գահը:

Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ: Նա հմուտ է եղել ուսման ն գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ Սսում կառուցել է տվել Կաթողիկե և Սբ․ Մարինե եկեղեցիները, 1241 թվականին Սսում հիմնել է բարեգործական հիվանդանոց, որտեղ դեղորայքն ու բուժումն անվճար էր: Հիվանդանոցում աշխատում ու հիվանդներին խնամում էր նաեւ հայոց թագուհին:

Թագուհու հովանու տակ այստեղ գործում էին նշանավոր գիտնականներ և մշակութային գործիչներ Մխիթար Հերացին, Թորոս Ռոսլինը, Վարդան Այգեկցին, Սարգիս Պիծակը և այլք:
Խելացի և իմաստուն թագուհին ինչպես նրան բնութագրել են ժամանակակիցները մահացավ 1252թ.-ին՝ երիտասարդ տարիքում 37 տարեկանում:  Նրա մարմինն ամփոփեցին Դրազարկի թագավորական դամբարանում:

Ուսյալ արքայուհին Զաբել

Կիլիկիայի աշխարհագրությունը հնում և այսօր:Կլիկիան որպես Թուրքիայի տարածք:

Կիլիկիա  Փոքր Ասիայի հարավարևելյան հատվածն ընդգրկող շրջան։ Որպես վարչաքաղաքական հատված՝ եղել է առանձին միավոր՝ Խեթական թագավորության ժամանակներից մինչև Բյուզանդական կայսրություն՝ ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի։ Այժմ գրեթե ամբողջությամբ պատկանում է Թուրքիայի Հանրապետությանը, բացի Քեսաբի շրջանից (Սիրիայի Արաբական Հանրապետություն

Рубрика: Պատմություն

Բագրատունյաց Հայաստանի կառավարման համակարգը և տնտեսությունը:

. Պետական կարգը

Հայոց պետության գլուխ կանգնած էր թագավորը ։ Բագրատունյաց թագավորն ինքնակալ միապետ էր և անձամբ էր լուծում տնտեսության գործերը։ Նա կոչվում էր նաև արքա կամ Հայոց շահնշահ։ Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա։Նա կարող էր խորհրդակցել սպարապետի, կաթողիկոսի, իշխանաց իշխանի կամ այլ մեծամեծ պաշտոնյաների հետ։ Անիի Բագրատունի թագավորին էին ենթարկվում հպատակ թագավորները և Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ։ Երկրի կառավարման գործում թագավորին մեծապես օգնում էին իշխանաց իշխանը և հայոց սպարապետը։ Բագրատունի թագավորների գահը ժառանգում էր ավագ որդին հաճախ նաև եղբայրը: Այդ շրջանում Հայաստանը փաստորեն տարբեր թագավորություններից և իշխանություններից կազմված յուրահատուկ համադաշնություն էր՝ Անիի Բագրատունիների գլխավորությամբ:

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր։ Գործակալությունները ղեկավարում էին բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները։ Դրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր։Թագավորից ցածր կանգնած էին իշխանները ։ Իշխանը տիրող ավագանու ներկայացուցիչն է, նաև` առանձին ռազմաքաղաքական միավորման գլուխը 

Կարևոր էին հատկապես իշխանաց իշխանի և հայոց սպարապետի պաշտոնները։ Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար։ Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները։ Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին։ Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր։ 9 — 11-րդ դարերում սպարապետությունը վարել են Բագրատունիների , ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Պատերազմի ժամանակ ենթակա թագավորությունների զորքերի հրամանատարները (սպարապետները) ենթարկվում էին Անիի թագավորության սպարապետին։

Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր հայոց կաթողիկոսը ։ Դատավարությունն իրականացվում էր համաձայն եկեղեցական ժողովների մշակած կանոնների ու սովորութային իրավունքի նորմերի։ Միջնադարում եկեղեցին մեծ մասնակցություն ուներ երկրի կառավարման մեջ։ Բագրատունի թագավորների համար եկեղեցու դերը ավելի մեծացավ։ Թագավորների տիրապետությունը հեռավոր իշխանությունների վրա հաճախ ձևական բնույթ էր կրում։ Եկեղեցին էր ապահովում երկրի միասնականությունը։ Եպիսկոպոսական բոլոր թեմերը ենթակա էին հայոց կաթողիկոսին, որն իր հերթին ճանաչում էր թագավորի գերիշխանությունը։ Հայոց կաթողիկոսները մնայուն նստավայր չունեին։ Անին մայրաքաղաք դառնալուց հետո նրա մերձակայքում գտնվող Արգինան ի վերջո դարձավ մշտական նստավայր։ Բագրատունիների ժամանակաշրջանում չկար Արշակունյաց շրջանի այնքան հատուկ հակասությունը թագավորական իշխանության և եկեղեցու միջև։ Հայոց թագավորի դիրքորոշումը վճռական էր կաթողիկոսի ընտրության ժամանակ։ Գլխավոր դատավորի իրավունքն առաջվա նման պատկանում էր հայոց կաթողիկոսին։ Փոքր գործերի դատավարությունը կատարվում էր եկեղեցական ժողովների մշակած կանոններով և սովորութային իրավունքով։

Իշխանական տների նման՝ խոշոր հողատեր էր դարձել նաև Հայ եկեղեցին։ Մեծաքանակ վանքերը տիրում էին բազմաթիվ գյուղերի։ Տաթևի վանքին , օրինակ 10-րդ դարի սկզբներին պատկանում էր 22 գյուղ։

Բագրատունի թագավորները հատուկ նշանակություն էին տալիս բանակի կազմակերպմանը։ Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը մեծանում էր։ Խաղաղ պայմաններում այն հասնում էր 80-100 հազարի։ Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից։ Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից։ Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից։ Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները։ Հայոց զորքի հիմքը այրուձին՝ հեծելազորն էր։ Բագրատունի թագավորների հենարանն էր արքունական գունդը, որը կազմված էր թագավորական տիրույթներից հավաքագրված ռազմիկներից։ Այն պահվում էր մեծ մասամբ մայրաքաղաքում և արքայական ամրոցներում։

Պետության կենտրոնացման և հզորացման այս քաղաքականությունը հանդիպում էր ոչ միայն որոշ հայ խոշոր ավատատերերի, այլև խալիֆայության համառ դիմադրությանը։

. Տնտեսական կյանքի զարգացումը:

Երկրի բարեկեցության հիմնական աղբյուրը երկրագործությունն ու անասնապահությունն էին, արհեստներն ու առևտուրը։ Հայկական լեռնաշխարհը երկրագործության համար բարենպաստ պայմաններ ուներ։ Խոշոր գետերի հովիտները գյուղատնտեսության զարգացման լավագույն կենտրոններ էին։ Դրանցից էին Այրարատյան , Շիրակի , Տարոնի (Մշո) , Բագրևանդի (Ալաշկերտի) , Բասենի և այլ դաշտեր։Նշված շրջանում նշանակալից առաջադիմեցին երկրագործությունն ու երկրագործական տեխնիկան։ Լայնորեն տարածվեց հողի մշակման եռադաշտային համակարգը։ Վարելահողը բաժանվում էր երեք մասի, որի մի մասը ցել էր արվում, այսինքն՝ հողը հերկվում և, առանց ցանքս կատարելու, թողնվում էր անմշակ վիճակում։ Վարելահողի երկրորդ մասում աշնանացան էր կատարվում, իսկ երրորդ մասում՝ գարնանացան։ Եռադաշտային համակարգը հնարավորություն էր տալիս հողին հանգիստ տալ՝ բերքատվությունը բարձրացնելու նպատակով։Երկրագործության մեջ հեղաշրջիչ եղավ երկաթե խոփով ծանր գութանի լայն տարածումը։

Այն հատկապես օգտագործում էին խոշոր տնտեսություններում, որով հեշտությամբ վարում էին նաև խոպան հողերը։ Հողամշակության մեջ կիրառվում էր հողը գոմաղբով պարարտացնելը։

Երկրագործության զարգացմանը նպաստում էր հողի ոռոգումը։ Այս շրջանում ընդարձակվում է ոռոգման ցանցը։ Օգտագործվում էին հին ջրանցքները, կառուցվում էին նորերը։ Ոռոգումը մեծապես նպաստում էր այգեգործության, խաղողագործության և բանջարաբոստանային կուլտուրաների մշակության զարգացմանը։ Հողամշակման և նրա տեխնիկայի բարելավմանը զուգընթաց առաջադիմում էր գյուղատնտեսական մթերքների մշակումը։ Գինու հնձանները , ջրաղացներն ու ձիթհանները գնալով լայն տարածում էին ստանում։

Գետահովիտներում ու հարթավայրերում աճեցվում էին պտղատու ծառեր։ Տարածված էին ծիրանը , դեղձը , տանձը , խնձորը , սալորը , ընկույզը և այլն։ Այրարատյան դաշտում, Վանա լճի ավազանում, Հայաստանի հարավային տաք կլիմա ունեցող վայրերում լայնորեն մշակվում էր խաղողը։ Եթե խաղողագործությունը հնամենի զբաղմունք էր Հայաստանում, ապա նորություն էր բանջարանոցային որոշ մշակաբույսերի՝ լոբու , վարունգի , կաղամբի , գազարի , ձմերուկի մշակությունը։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի , գարու , հաճարի , բրնձի մշակումը։

Անասնապահություն

Երկրի լեռնային մասերի ընդարձակ արոտավայրերն անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում։ Այդպիսի արոտավայրերով հարուստ էին Արագածի լանջերը, Սյունիքը , Սևանի ավազանը , Տաշիր-Ձորագետը , Վասպուրականը , Տարոնը , Սասունը և այլն։

Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ՝ կով , գոմեշ , ձի , ոչխար , այծ և այլն։ Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա -ն Հայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»։ Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չի տեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմենիան»։

Անասնապահությունը տնտեսության մեջ մեծ և կարևոր դեր էր կատարում։ Լայնորեն օգտագործվում էին անասունների կաթնամթերքը, միսը, կաշին։ Ոչխարի բուրդն օգտագործվում էր գորգեր, հագուստ և այլ գործվածքներ պատրաստելու համար։ Բացի այդ, անասնապահությունն ապահովում էր երկիրը քարշող և բեռնակիր անասուններով։ Հողի հերկումը կատարվում էր խոշոր եղջերավոր անասունների միջոցով։ Ձիերը, ավանակները և խոշոր եղջերավոր անասուններն օգտագործվում էին որպես հիմնական փոխադրամիջոց։

Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեին նաև որսորդությունը , մեղվաբուծությունը և ձկնորսությունը ։

Արհեստներ

Հայաստանի անկախության վերականգնումը մեծապես խթանեց արհեստագործության զարգացումը։ Արհեստագործությանն առատ հումք էին մատակարարում երկրագործությունն ու անասնապահությունը և օգտակար հանածոներով հարուստ ընդերքը։ Ոչխարի բրդի , բամբակի , վուշի , մետաքսաթելի , անասունների մորթու արտադրությունը մեծապես զարկ տվեց մանածագործական ու կաշեգործական արհեստների զարգացմանը։ Երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար ծաղկում ապրեց մետաղագործությունը ։ Գյուղատնտեսության բուռն վերելքը՝ կապված բնակչության արագ աճի հետ, մեծապես խթանեց գյուղատնտեսական գործիքների արտադրությունը։

Գնալով զարգացան շուկայական հարաբերությունները, ձևավորվեց երկրի ներքին շուկան, աշխուժացավ արտաքին առևտուրը։ Շուկայի պահանջմունքը բավարարելու համար արհեստավորներն սկսեցին հրաժարվել գյուղատնտեսական գործունեությունից։ Դրա հետևանքով արհեստները վերջնականապես անջատվեցին գյուղատնտեսությունից։ Արհեստավորները հաստատվում էին քաղաքներում ու մայրուղիների խաչմերուկներում, որտեղ աստիճանաբար ձևավորվեցին նոր քաղաքներ ու վաճառաշահ ավաններ։

Մեծ զարգացում ապրեց մետաղագործությունը ՝ շարունակելով անցյալի հարուստ ավանդույթները։ Զարգացան դարբնությունը , պղնձագործությունը , ոսկերչությունը և զինագործությունը ։ Մետաղագործ վարպետները պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, պղնձե ամանեղեն, եկեղեցական սպասք, պերճանքի առարկաներ, զարդեր և սառը զենքեր։ Վան և Երզնկա քաղաքները մեծ հռչակ էին ստացել հատկապես ոսկերչական բարձրարվեստ իրերի արտադրությամբ։

Բնակչության աճը և քաղաքներում նրա կենտրոնացումը զարկ տվեցին շինարարական արհեստներին։ Մեծ հռչակ էին վայելում հայ ճարտարապետները, քարտաշները և որմնադիրները։ Երկրում ամենուրեք կառուցապատվում էին քաղաքները, շինվում էին նոր բերդեր , քարավանատներ, աշխարհիկ ու եկեղեցական շենքեր և կամուրջներ։ Եկեղեցիները և աշխարհիկ շինությունները զարդարվում էին նրբաճաշակ քանդակներով։

Զարգացավ հյուսնությունը։ Պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր, շենքերի փայտյա մասեր և այլն։ Զարգացած էր փայտի փորագրությունը։ Անասնապահության լայն զարգացումը խթանեց կաշեգործական արհեստների վերելքը։ Մեծ տարածում ստացան կոշկակարությունը , գդակագործությունը և մագաղաթի մշակումը ։ Վերջինիս պահանջարկը հատկապես մեծ էր ձեռագիր մատյանների պատրաստման համար։

Մանածագործ վարպետները պատրաստում էին բրդե, բամբակե և մետաքսե գործվածքներ, որոնք մեծ պահանջարկ ունեին Արևելքի երկրներում։ Մեծ էր պահանջարկը դրանց նկատմամբ նաև երկրի ներսում։ Արաբ հեղինակ Մասուդիի խոսքերով՝ «հայկական գործվածքներն այնքան գեղեցիկ են, որ նրանց նմանը չկա ծայրից ծայր ամբողջ աշխարհում»։Առևտուր

Արհեստագործության վերելքը մեծապես պայմանավորված էր ներքին և արտաքին առևտրի կտրուկ աճով։ Քաղաքային բնակչությունը կարիք ուներ գյուղատնտեսական մթերքների, իսկ արհեստավորները գյուղատնտեսական հումքի մեծ պահանջ ունեին։ Ճիշտ է, քաղաքներում ևս զբաղվում էին գյուղատնտեսությամբ, սակայն քաղաքային բնակչության՝ գյուղատնտեսական մթերքների ու հումքի օրավուր աճող պահանջմունքները հիմնականում բավարարում էին գյուղացիները։ Նրանք շուկա էին դուրս բերում իրենց արտադրած մթերքներն ու գյուղատնտեսական հումքը՝ գնելով անհրաժեշտ գործիքներ, կենցաղային իրեր և այլ ապրանքներ։ Քաղաքներում վաճառքի կետեր ունեին նաև վանքերն ու արհեստավորները, որտեղ վաճառվում էին բնակչությունից և իրենց կալվածքներից ստացված մթերքները։

Աստիճանաբար մեծ քաղաքներում և ճանապարհների խաչմերուկներին սկսեցին կազմակերպվել կիրակնօրյա շուկաներ կամ տոնավաճառներ։ Բացի հաճախակի գործող տոնավաճառներից, տարվա մեջ մեկ անգամ, նախապես սահմանված օրերին, կազմակերպվում էին ամենամյա տոնավաճառներ։

9-11-րդ դարերում մեծ վերելք ապրեց արտաքին առևտուրը։ Շնորհիվ իր չեզոք դիրքի, Հայաստանը վերածվեց մշտապես իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև տարանցիկ առևտրի կարևոր կենտրոնի։ Դրան մեծապես նպաստեցին Հայաստանն արևելքից արևմուտք և հարավից հյուսիս հատող կարևոր առևտրական մայրուղիները։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը ։

Հայաստանը ոչ միայն ապրանքներ էր ներմուծում, այլև լայնորեն արտաքին շուկա էր հանում իր արտադրանքը։ Արտահանվում էին հացահատիկ , ձիեր, ջորիներ, երկաթ և գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր և այլն։ Արտահանվող ապրանքների մեջ մեծ բաժին էր կազմում արհեստագործական արտադրանքը՝ մետաղե գործիքներ, ոսկյա և արծաթյա իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ, պղնձե ամանեղեն և այլն։ Ներմուծվող ապրանքների մեջ առանձնանում էին հնդկական համեմունքները և թանկարժեք քարերը, չինական մետաքսե գործվածքները և ճենապակին, ռուսական մորթիներն ու մուշտակները և այլն։ Առևտրի զարգացումը խթանեց նաև դրամաշրջանառությունը, չնայած դրան զուգահեռ գործում էր պարզ ապրանքափոխանակությունը։ Առևտրատնտեսական հարաբերություններում խիստ բարձրացավ փողի դերը։ Սակայն առևտուրը կատարվում էր արաբական և բյուզանդական դրամներով, քանի որ Բագրատունի գահակալները սեփական դրամ չէին հատում։

Տարանցիկ առևտուրը հիանալի պայմաններ ստեղծեց միջազգային առևտրի մայրուղիների վրա գտնվող հայկական քաղաքների բարգավաճման և հարստացման համար։

. Որոնք են քաղաքային կյանքի վերելքի պատճառները: Ներկայացրե′ք միջնադարի հայկական խոշոր քաղաքները: 

Շնորհիվ իր չեզոք դիրքի, Հայաստանը վերածվեց մշտապես իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև տարանցիկ առևտրի կարևոր կենտրոնի։ Դրան մեծապես նպաստեցին Հայաստանն արևելքից արևմուտք և հարավից հյուսիս հատող կարևոր առևտրական մայրուղիները։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը ։ Տարանցիկ առևտուրը հիանալի պայմաններ ստեղծեց միջազգային առևտրի մայրուղիների վրա գտնվող հայկական քաղաքների բարգավաճման և հարստացման համար։  Քաղաքային կյանքի բուռն վերելքը պայմանավորված էր աշխատանքի հասարակական բաժանման արագ խորացմանբ։ Ինչպես նշվեց, արհեստագործությունն անջատվեց գյուղատնտեսությունից, արհեստներն ու առևտուրը գերազանցապես կենտրոնացան քաղաքներում։

Զարգացած միջնադարի հայոց ամենանշանավոր քաղաքը պետության մայրաքաղաք Անին էր։ Այն գտնվել է Ախուրյան գետի աջ ափին։ Հայոց թագավորները քաղաքի պաշտպանությունն ապահովելու համար կառուցում են ամրակուռ սրբատաշ պարիսպներ։ Քաղաքի այս մասում էին գտնվում արհեստավորների գործատները, առևտրականների կրպակները, շուկան և հյուրանոցները։ Առևտուրը կատարվում էր հատուկ հրապարակում, ուր միշտ կարելի էր հանդիպել օտարերկրյա վաճառականների։ Քաղաքի բնակչությունն ապահովված էր խմելու ջրով, որը բերվում էր 12 կմ հեռավորությունից՝ կավե խողովակներով։ Անին աչքի էր ընկնում ոչ միայն աշխարհիկ շքեղ շինություններով, այլև բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով ։ Քաղաքը քարաշեն էր և ուներ սալահատակված փողոցներ։ Բյուզանդական պատմիչներից մեկի խոսքերով «Անին մեծ և բարեկարգ քաղաք է»։ Եվ, իրոք, Անին հայ մշակույթի, արհեստագործության, առևտրի և, մասնավորապես, ճարտարապետության ամենանշանավոր կենտրոնն էր։

9-11-րդ դարերում բարգավաճեց Դվին քաղաքը։ Քաղաքը գտնվում էր Այրարատյան դաշտով անցնող կարևոր մայրուղու վրա և բարգավաճում էր արհեստների ու առևտրի բարձր զարգացման շնորհիվ։ Քաղաքի կենտրոնը միջնաբերդն էր, որը գտնվում էր իշխող դիրք ունեցող մի բլրի վրա։ Ընդարձակ քաղաքը, որը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով, տարածվում էր միջնաբերդի բլրի ստորոտում և հարևան մի քանի բլուրների վրա։ Պարսպից դուրս քաղաքի արվարձաններն էին։ Դրանց բնակչության նշանակալից մասը հողագործներ էին։ Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, արհեստավորների մեծ թվով գործատներ և առևտրականների կրպակներ ու խանութներ։ Ի թիվս այլ արհեստների, Դվինը հատկապես աչքի էր ընկնում խեցեգործությամբ, ապակեգործությամբ ու ներկերի արտադրությամբ։ Արաբ հեղինակները մեծ շուքով են ներկայացնում Դվինը։ Քաղաքին մեծ վնաս ու ավերածություն պատճառեց 893 թվականի երկրաշարժը։ Սակայն Դվինը շատ արագ վերաշինվեց։

10-րդ դարում մեծ զարգացում ապրեց Վանանդի թագավորության կենտրոն դարձած Կարսը ։ Քաղաքը գտնվում էր Ախուրյան գետի աջ ափին։ Քաղաքն արհեստագործության ու առևտրի խոշոր կենտրոն էր և ակտիվորեն մասնակցում էր միջազգային տարանցիկ առևտրին։ Քաղաքն արագ զարգանում էր ու հարստանում շնորհիվ ծովային և ցամաքային առևտրի։

Վասպուրականի թագավորության կենտրոնն էր հինավուրց Վան քաղաքը, որը մեծ վերելք ապրեց 10-11-րդ դարերում։ Այն ծաղկեց հատկապես Գագիկ Արծրունու օրոք՝ դառնալով երկրի ամենամեծ և հարուստ քաղաքներից մեկը։ Անառիկ դիրքի շնորհիվ քաղաքը գրեթե ավերածությունների չի ենթարկվել։ Այն սերտ կապերի մեջ է եղել Անիի, Դվինի և Հայաստանի մյուս քաղաքների հետ։ Քաղաքից արտահանվող ապրանքների մեջ նշանակալից բաժին է կազմել տառեխ ձուկը՝ աղ դրած վիճակում։

Արծն քաղաքը 10-րդ դարի կեսերին հայտնվեց բյուզանդական տիրապետության ներքո։ Վերջինս Հայաստանի սակավաթիվ այն քաղաքներից էր, որ պարիսպներ չուներ։ Գտնվելով առևտրական ուղիների վրա՝ այն արագ բարգավաճեց և հարստացավ։ Մեծապես աճեց բնակչությունը։ Քաղաքը վերածվեց արհեստագործական և առևտրի խոշոր կենտրոնի։ Պատահական չէ, որ բյուզանդական հեղինակներն այն համարում են «մարդաշատ և բազմահարուստ», «լի մեծ քանակությամբ բազմապիսի ապրանքներով, որ բերում էին Պարսկաստանը, Հնդկաստանը և մնացած Ասիան»։

Անպարիսպ լինելու պատճառով Արծնը 11-րդ դարի կեսերին ավերվեց սելջուկ-թուրքերի կողմից։ Բնակչությունը ահավոր կոտորածների ենթարկվեց, քաղաքը կողոպտվեց և ավերվեց, իսկ կենդանի մնացածները տեղափոխվեցին հարևան Կարին քաղաք, որն ստացավ Արզն-ար-Ռում (Արզրում-Էրզրում) անունը։ Հայաստանի կարևոր քաղաքներից էին նաև Խլաթը , Նախճավանը , Կապանը , Բաղեշը և այլն։

օգտվել եմ « https://hy.wikipedia.org/w/index.php?title=Բագրատունիների_թագավորություն&oldid=3691960 » էջից

Եվրոպայում քաղաքների վերածննդի գործընթացը, որը սկսվեց XI դարում, կապված էր գյուղերի տնտեսական զարգացման և գյուղական բնակչության աճի հետ: Քաղաքները դարձան կարևոր վարչական և տնտեսական կենտրոններ:

Չնայած այն հանգամանքին, որ արդեն Արևմտյան Եվրոպայում վաղ միջնադարում կային քաղաքներ, որոնք մնացել են Հռոմեական կայսրության ժամանակներից կամ ավելի ուշ ի հայտ են եկել, կամ դրանք եղել են վարչական կենտրոններ, ամրացված կետեր կամ եկեղեցական կենտրոններ (արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների նստավայրեր և այլն), դրանք չեն եղել արհեստի և առևտրի նշանակալի կենտրոններ:

Արևմտյան Եվրոպայում դասական միջնադարյան քաղաքները առաջին անգամ հայտնվեցին (արդեն 9-րդ դարում) Իտալիայում (Վենետիկ, Ջենովա, Պիզա, Նեապոլ, Ամալֆի և այլն), ինչպես նաև Ֆրանսիայի հարավում (Մարսել, Արլես, Նարբոն և Մոնպելյե): Նրանց զարգացումը նպաստեց Իտալիայի և Ֆրանսիայի հարավային առևտրային հարաբերություններին Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Ֆրանսիայի քաղաքներին, Նիդեռլանդներին, Անգլիային, Գերմանիայի հարավ-արևմուտքին, Ռայնի երկայնքով և Դանուբի երկայնքով, ապա նրանց բարգավաճումը տեղի է ունեցել X-XII դարերում:

Рубрика: Պատմություն

Բագրատունյաց Հայաստանի մասնատումը և անկումը:

Որ ենթակա թագավորությունն էր ամենահզորը:

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում:Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց: Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը: Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին: Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը: Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում: Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը: Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի:

Աղբյուր`   http://www.lib.armedu.am

. Վերլուծե′ք Անիի թագավորության թուլացման ու անկման պատմությունը:

Անիի թագավորության թուլացման պատճառները մի քանիսն էին: Նախ Բյուզանդիայի հարձակումներն էիր, որոնք խանգարում էին պայքարել Չինաստանի արևմուտքից եկած  սելջուկ-թուրքերի դեմ, ինչպես նաև Գագիկ Ա-ի երկու որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև տեղի ունեցած ընդհարումը՝ տարածքների համար։

Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:

Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Рубрика: Պատմություն

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

  • Անկախության վերականգնում և ամրապնդում :Աշոտ առաջին,Սմբատ առաջին:
  • Բագրատունյաց հայաստանի վերելքը:/ էջ160-167/
  • Հազարումի եկեղեցիների քաղաք՝ Անին:/գրավոր/

Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար:

Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների: Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին: Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական: Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը: Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում: Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ: Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում: Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ: Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:

Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ (850Բագրատունիների թագավորություն — 914Երնջակ բերդԲագրատունիների թագավորություն), հայոց թագավոր Բագրատունիների հարստությունից, Աշոտ Ա-ի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին։ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես 892 թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև Արաբական խալիֆայությունը։

Սմբատը, շարունակելով հոր գործը, 893 թվականին պայմանագիր է կնքում Բյուզանդիայի հետ, որտեղ թագավորում էր Լևոն Զ-ն՝ Հայկական (մակեդոնական) արքայատոհմից։ Այն իրենից ներկայացնում է առևտրային պայմանագիր, որը կարևոր էր Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Միևնույն ժամանակ այն նաև դաշնակցային և բարեկամական պայմանագիր էր։ Այդ ժամանակ Հայաստանում ոստիկան էր նշանակված Ատրպատականի Սաջյան ամիրայության գահակալ Աֆշինը, որը չէր կարողանում համակերպվել հայ-բյուզանդական այսօրինակ մերձեցման հետ և իր զորքով ներխուժում է Հայաստան։ Սակայն Սմբատ Ա-ն կարողանում դիվանագիտական ուղիներով լուծել այս հարցը և Աֆշինը վերադառնում է Ատրպատական[1]։

894 թվականին տեղի է ունենում սարսափելի բնական աղետ՝ երկրաշարժ, որի պատճառով Դվին մայրաքաղաքը դառնում է կիսավեր և անպաշտպան։ Երկրաշարժի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Աֆշինը նորից զորք է հավաքում և ներխուժում Հայաստան։ Ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղում, որտեղ Աֆշինի զորքերը ջախջախիչ պարտության են կրում և ստիպված լինում խաղաղություն խնդրել Սմբատից։ Հայաստանում հաստատվում է կարճատև խաղաղություն, որը Սմբատն օգտագործում է կենտրոնացված պետություն հիմնելու համար։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Գուգարք, որը գրավվել էր վրացիների կողմից, և վերամիավորում է այն Հայաստանին։ 899 թվականին Սմբատը թագադրում է վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն որպես վրաց թագավոր։ Այս քայլով նա փորձում էր Վիրքը ենթարկել հայկական պետության շահերին[1]։ 901 թվականին Աֆշինին փոխարինում է Յուսուֆը, որը արշավում է Հայաստան և գրավում Դվինը։ Սմբատը պաշարում է քաղաքը և հետ գրավում այն․ Յուսուֆ ամիրան ստիպված էր նահանջել Ատրպատական։ 903 թվականին աբխազները սկսում են ասպատակել Գուգարքը և Վիրքը։ Սմբատը հավաքագրում է մի ահռելի զորք և արշավում Աբխազաց թագավորություն, գրավում այն, ապա իր երկրին միացնում մի շարք աբխազական գավառներ, այդ թվում՝ Կղարջքը և Արտահանը։

Յուսուֆը, տեսնելով, որ չի կարող ռազմական ուժով հաղթել Սմբատին, դիմում է խորամանկության։ Այդ ժամանակ Արծրունիների և Սյունիների միջև առաջացել էին ներքին հակասություններ, իսկ Սմբատը խնդիրները լուծել էր ի օգուտ Սյունիների։ Գագիկ Արծրունին դժգոհ է մնում այդ որոշումից և ապստամբում է։ Յուսուֆն էլ սպասում էր այսպիսի առիթի, որպեսզի երկպառակություն մտցնի հայերի մեջ։ Նա միանգամից թագ է ուղարկում Գագիկին և նրան ճանաչում «հայոց արքա»։ Միաժամանակ՝ 909 թվականին Յուսուֆը զորքով Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան։ Վճռական ճակատամարտը տեղի է 910 թվականին ունենում Ձկնավաճառում, որտեղ Սմբատը պարտություն է կրում, քանի որ Սևորդյան իշխանները դավաճանում են նրան։ Այդ ժամանակ Հայաստանում գտնվող արաբ ամիրաները, որոնք մինչ այդ հարկատու էին Սմբատին, ապստամբում են։ Ապստամբում են նաև հայ անջատողական տրամադրություններ ունեցող իշխաններից շատերը։ Սմբատը պատսպարվում է Կապույտ բերդում, իսկ Յուսուֆը պաշարում է այն։ Բանակցությունների ժամանակ Յուսուֆը տալիս է անձի ապահովության խոստումներ։ Երկիրը ավերումից պաշտպանելու համար Սմբատը անձնատուր է լինում, սակայն Յուսուֆը չի պահում իր երդումը և նրան խոշտանգելով տանում է Դվին, ապա փորձում է նրանից հրաման կորզել, որ հայոց երկրի պաշտպանվող ամրությունները, բերդերը ևս անձնատուր լինեն, սակայն մերժում է ստանում։ Յուսուֆը 914 թվականին գլխատում է Սմբատին և մարմինը խաչ հանում Դվինի դարպասների վրա[1]։

Անժառանգ Աշոտ Երկաթի եղբայր Աբասին (928-953) հաջորդեց որդին` Աշոտ Գ Ողորմածը (953-977)։ Նա մեծացրեց զորքի թվաքանակը։ 966 թվականին Տարոնի իշխանության բռնակցումից հետո` 974 թվականին, Բյուզանդիայի կայսր Հովհան Չմշկիկը արշավեց Հայաստանի վրա։ 80 հազարանոց հայկական բանակը Աշոտ Գ-ի գլխավորությամբ դուրս եկավ բյուզանդացիների դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը։ Աշոտ արքան մայրաքաղաքը Կարսից տեղափոխել է Անի։ Այն կառուցվել էր Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա։ Այս տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից էր, որտեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ։Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

Անի մայրաքաղաքի մասին

Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք։Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։961 թ Աշոտ Ողորմածը դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ 989 թ Սմբատ Բ արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500 մ երկարություն, 8-10 մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ Բ-ի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։

Բագրատունյաց Հայաստանը ունեցել է 4 մայրաքաղաք՝ Բագարան (885-914), Երազգավորս (914-928), Կարս (928-961), Անի (961-1045)։

ԱնունԻշխել էՆշումներ
Աշոտ Ա885890նախկին Հայոց իշխանԻշխանաց իշխան, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Ա890914Աշոտ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Բ Երկաթ914928Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աբաս Ա Բագրատունի928953Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Գ Ողորմած953977Աբաս Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Բ Տիեզերակալ977990Աշոտ Գ-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Գագիկ Ա Շահնշահ9901020Սմբատ Բ-ի եղբայր, շահնշահ հայոց և վրաց
Հովհաննես-Սմբատ10201041Գագիկ Ա-ի որդի, Շիրակի թագավոր
Աշոտ Դ10221042Գագիկ Ա-ի որդի, Սևանի թագավոր
Գագիկ Բ10421045Աշոտ Դ-ի որդի, Անիի վերջին թագավոր
10451079Կեսարիայի իշխան-թագավոր
Աշոտ Ե10791088Գագիկ Բ-ի որդի, Կեսարիայի իշխան-թագավոր

Рубрика: Պատմություն

Հայաստանը 7-րդ դարում, Հայ արաբական պայմանագիր

Պարսկա-բյուզանդական պատերազմի վերսկսումը:

Հայաստանը 7-րդ դարի առաջին տասնամյակներում կրկին հայտնվեց պարսկա-բյուզանդական պատերազմների ոլորտում։

Պատերազմի առաջին տարիներին նախաձեռնությունը Պարսկաստանի (Իրանի) կողմն էր։ Խոսրով 2-րդի զորքերը ներխուժում են Արևմտյան Հայաստան, որտեղ հայ ժողովրդի պայքարը գլխավորում է Վահան իշխանը Տարոնում։

Պատերազմի շրջանում՝ 607-608 թվականներին, Բյուզանդիայի գործուն աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում Հայ եկեղեցուց։

Սասանյանների զորքերը գրավում են Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածքները ԱսորիքումՓոքր Ասիայում և Եգիպտոսում։ 614 թվականի նրանք տիրում են նաև Երուսաղեմին, որտեղից, որպես ավար, ոսկու և արծաթի հետ տանում են նաև Խաչափայտը, որի վրա խաչել էին Քրիստոսին։

615 թվականին Խոսրով 2-րդը գումարում է Տիզբոնի ժողովը, որին մասնակցում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրներից հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներ։ Հայերից ներկա էին Կոմիտաս Մամիկոնյան և Մաթեոս Ամատունի եպիսկոպոսներն ու Սմբատ Վագրատունին։ Վիճաբանություններից հետո ընդունվում են տիեզերական առաջին երեք ժողովների վճիռները, և մերժվում են 451 թվականի Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Խոսրովը հրամայում է․ «Ամեն քրիստոնյա, որ իմ իշխանության տակ է, հայոց հավատին թող հարի»։ Տիզբոնի ժողովից հետո Կոմիտաս Մամիկոնյանը պաշտոնապես օծվում է հայոց կաթողիկոս (615-628 թվականներին)։ Նրա ջանքերով կառուցվում է հոյակերտ Ս․ Հռիփսիմեի տաճարը (618 թվականին)։

7-րդ դարի 20-ական թվականներին Հերակլ կայսրը մի քանի արշավանք է ձեռնարկում դեպի Պարսկաստան։ Բյուզանդացիները լուրջ հաջողություններ են ունենում։ 631 թվականի սեպտեմբերի 14-ին Հերակլը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։

Արևելյան Հայաստանում սկսվել էր անկախացման գործընթաց՝ մարզպան Վարազտիրոց Բագրատունու գլխավորությամբ։ Դրանից անհանգստացած՝ ախոյան երկրները մոռանում են իրենց միջև առկա թշնամությունը և կրկին հայերի դեմ գործում միասնաբար։

Կայսրը Վարազտիրոցին ուղարկում է Կոստանդնուպոլիս։ Չհաշտվելով «պատվավոր աքսորյալի» վիճակի հետ՝ նա մասնակցում է Հերակլի դեմ կազմակերպած դավադրությանը։ Դավադրության բացահայտումից հետո Հերակլը բոլորին դաժանորեն պատժում է, իսկ Վարազտիրոցին աքսորում մի կղզի։

Արևմտյան Հայաստանում հայրենասիրական ուժերը համախմբվում են իշխան Դավիթ Սահառունու շուրջ, որը ստանձնում է երկրի զորավարությունը։ Հերակլը նրան տալիս է «պատրիկ-կյուրապաղատի» աստիճան և ճանաչում հայոց իշխան։ Հերակլի այդպիսի վերաբերմունքը թելադրված էր թե՛ Բյուզանդիային համակած ճգնաժամով և թե՛արաբների հարձակումներով։ Դավիթ Սահառունին մինչև 7-րդ դարի 30-ական թվականների վերջը գլխավորում է երկրի միավորման գործը։ Նրան փոխարինում է Թեոդորոս Ռշտունին։

640 թվականին սկսվեցին արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։ Հաջորդ տարի արաբները հարձակվում են Դվինի վրա։ Չնայած բնակիչների համառ դիմադրությանը՝ նրանք գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, բնակիչներից շատերին կոտորում, իսկ 35000 մարդ գերեվարում և տանում են խալիֆայության խորքերը։ Արաբական արշավանքները հետագա տարիներին կրկնվում են։

Բյուզանդական կայսր Կոստանդին (Կոստաս) 2-րդը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականության հետ, նրան մեղադրում է Հայաստանում գտնվող բյուզանդական մի ջոկատի՝ արաբներից 643 թվականին կրած պարտության մեջ և ձերբակալում։ Այդ նույն ժամանակ գերությունից փախչում և հայրենիք է վերադառնում Վարազտիրոցը։ Կայսրությունն արաբների դեմ հայերի աջակցությունը ստանալու համար նրան շնորհում է կյուրապաղատի կոչում և հանձնում հայոց իշխանի պաշտոնը։ Սակայն Վարազտիրոցը շուտով մահանում է։ Հայաստանը կայսրության ոլորտում պահելու ձգտումով Կոստասն ազատ է արձակում Թեոդորոսին և ճանաչում նրա իշխանությունը։

Հայ-արաբական պայմանագիրը

Խալիֆայությունը չէր հրաժարվել Հայաստանը նվաճելու ծրագրից։ Նման պայմաններում հայ հոգևոր ու աշխարհիկ իշխանների մի խմբավորում՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի ղեկավարությամբ, շարունակում էր հույսեր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնության հետ։ Սակայն մյուս թևը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, փորձում էր քաղաքական հարաբերություններ հաստատել Արաբական խալիֆայության հետ։ Ռշտունին Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով 652 թվականին մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի՝ այդ ժամանակվա կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները, ձեռնտու համարելով հայերի հետ դաշինքը, Դամասկոսում կնքում են հայ-արաբական դաշնագիր։

Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունն առնվազն 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերն այնքան էին վճարելու, որքան կամենային։ Ի հաշիվ գանձվող հարկի՝ հայերը 15-հազարանոց այրուձի էին պահելու, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու։ Բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆայությունն այնքան զորք էր ուղարկելու, որքան հայերը կամենային։

Պայմանագրի կնքումը սրում է հայ-բյուզանդական հարաբերությունները։ 653 թվականին Կոստանդին 2-րդը 100-հազարանոց բանակով ներխուժում է Հայաստան։ Այդ իրավիճակում, «պայմանագրի» համաձայն արաբները չեն հապաղում ներխուժել Հայաստան։ Նրանք հետապնդում են բյուզանդական զորքին, որը նախ փախչում է Տայք, իսկ այնտեղից՝ Տրապիզոն, որտեղ էլ պարտություն է կրում հետապնդող արաբական զորքից։

Թեոդորոս Ռշտունին գնում է Դամասկոս՝ Մուավիայի մոտ, և որպես հայոց իշխան՝ Հայաստանի հետ միաժամանակ իշխանություն ստանում նաև Վիրքի ու Աղվանքի վրա՝ մինչև Ճորա պահակն ընկած տարածքները։

Արաբների հաջորդ ասպատակությունը և բյուզանդական ներխուժումը մեծ ավերածություններ են պատճառում երկրին։ Արաբները Հայաստանից հեռանում են մեծ ավարով և բազում գերիներով։ Ռշտունին, կամովին միանալով գերիներին, 656 թվականին մահանում է օտարության մեջ։ Նրա մարմինը թաղում են հայրենի կալվածքում՝ Ռշտունիքում։

ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

IX դ. սկզբներին հայ իշխանական տները, օգտվելով արաբական իշխանության թուլացումից, աստիճանաբար ընդլայնեցին իրենց տիրույթներն ու ամրապնդեցին սեփական իշխանությունը:Դրանց մեջ հատկապես առանձնանում էին Բագրատունիները: Տեր դառնալով երկրի քաղաքական կյանքից հեռացած տոհմերի տիրույթներին՝ արաբ եկվոր ամիրաների դեմ համառ պայքարում նրանք տիրացան երկրի գրեթե մեկ երրորդին: Այդ հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողն Աշոտ Բագրատունին էր՝ Մսակեր մականունով: 804թ. արաբները նրան ճանաչեցին Հայոց իշխան, որն իր եղբորը նշանակեց սպարապետ: Նրանց տիրույթներն ընդգրկում էին Տարոնը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Բագրևանդը և Տայքը: Աշոտն իր իշխանության կենտրոն էր դարձրել Բագարան բերդաքաղաքը՝ Ախուրյանի ափին: Բագրատունիները ոչ միայն իրենց ձեռքում կենտրոնացրին քաղաքական իշխանությունը, այլև հսկողության տակ վերցրին եկեղեցին: Նրանց ազդեցությունը տարածվում էր անգամ Վերին Միջագետքում: Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և համագործակցում էր Հայաստանի իրենց տոհմակիցների հետ: Բագրատունիներից բացի աչքի էին ընկնում Վասպուրականի տեր Արծրունիները, Սյունյաց և Արցախի իշխանական տոհմերը: Նրանք ևս զենքի ուժով ընդարձակեցին իրենց տիրույթները՝ բազմիցս հաղթելով արաբ ամիրաներին: IX դարում կրճատվել էր Հայաստանից խալիֆայության գանձարան մուծվող հարկի ծավալը: Նվազել էր ոչ միայն նրա չափը, այլև վճարումը դարձել էր անկանոն, դեպքից դեպք: Մինչդեռ հարկատվությունն արաբական տիրապետության ճանաչման հիմնական պայմանն էր: Աշոտ Մսակերին հաջորդեց որդին՝ Բագարատը, որն ստացել էր Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը: Վերջինիս իրավունքները Հայոց իշխանի համեմատ շատ ավելի մեծ էին: Նա փաստորեն դարձել էր Արմինիայի ոստիկանի տեղապահ՝ փորձելով անգամ դառնալ ոստիկան: Բագարատ Բագրատունու օրոք Հայաստանը վերականգնեց իր ինքնավարությունը:

850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը

Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ 849թ. երկիր ուղարկվեց Աբուսեթ ոստիկանը: Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չներկայացավ ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան ուղարկեց հավաքված հարկերը:

Արաբ ոստիկանն ստիպված եղավ դրանով բավարարվել և հետ դառնալ: Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր: Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի մահմեդական բնակչության բողոքագրերը: Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրեց երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը: Բագարատ Բագրատունու և Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու գլխավորությամբ հայկական միացյալ զորքը ջախջախեց արաբներին: Արաբներն այլևս չէին կարող անտարբեր լինել: 850թ. նրանց հերթական արշավանքը գլխավորեց ճանապարհին մահացած Աբուսեթի որդի Յուսուփը: Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակ սփռեց Վասպուրականում, ապա իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը: Սակայն Յուսուփը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկեց Բաղդադ: Յուսուփն ավերածություններ գործեց Տարոնում, նրա բնակչությանը գերության քշեց կամ դաժան կտտանքների ենթարկեց: Այդ վայրագությունները, սակայն, անպատասխան չմնացին: Իրենց քաջությամբ հռչակված Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների և Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվեցին արաբների վրա ու Մուշում նրանց գլխովին ջախջախեցին: Յուսուփը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվեց մի սասունցի երիտասարդի կողմից: Լեռնականների հաղթանակն այնքան փառավոր ու տպավորիչ էր, որ այն կազմեց «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը: Արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվեց նաև Արմինիայի մյուս երկրներում:Արաբական խալիֆայությունն ապստամբությունը ճնշելու համար մեծ բանակով 851թ. գարնանն ուղարկեց իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային: Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին: Բուղան սկզբում ներխուժեց Տարոն: Այնուհետև ձերբակալեց ապստամբության ղեկավար խշխաններին, սրատել տվեց բնակչության մի մասին, իսկ շատերին գերեվարեց: Նույն կերպ նա վարվեց ապստամբած Վասպուրականի տերերի հետ: Սակայն նա անկարող եղավ ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին համառ դիմադրել: 853թ. գարնանը Բուղան ավերեց Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը: Այստեղ, սակայն, նա լեռնականներից պարտվեց: Բուղան նույն ճակատագրին արժանացավ Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ հերոսական մարտեր էին մղում նրա դեմ: 855թ. Բուղան հետ կանչվեց: Նա հատկապես ձախողվել էր Վասպուրականում և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը:850-855թթ. ապստամբությունը Արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի ամենահուժկու ու ամենամեծ ելույթն էր: Ապստամբությունը խորապես ցնցեց Հայաստանում արաբական տիրապետության հիմքերը և ուղի հարթեց հայկական պետականության վերականգնման համար:

Рубрика: Պատմություն

Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը

Էրեբունի ամրոց, ամրոց Վանի թագավորությունում։ Քաղաքը կառուցել է Մենուայի որդի Արգիշտի Ա-ն մ․թ․ա 782-ին, և ինքն էլ անվանակոչել է այն։ Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվը։

Էրեբունին ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։

———————————————————————————————————

Էրեբունի ամրոցը կառուցվել է Ք․ա 782 թվականին ուրարտական թագավորության արքաններց Արգիշտի 1-ի կողմից։Ըստ Խորխորյան առձանագրությունների Արգիշտի 1-ը Խաթե ու Ծուփան երկրներից այստեղ վերաբնակեցրել է շուրջ 6500 զինվորի։1879 թվականին այդ բլրի ստորոտից հայտնաբերվում են առաջին սեպագիրները ամրոցի վերաբերյալ ու հենց դրա հետևանքով 1950 էվականին սկսվում է Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները։Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված արձանագրություններից պարզ է դառնում,որ ամրոցը կառուցվել է Արգիշտի 1-ի կողմից։ Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից։

Картинки по запросу էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը
Картинки по запросу էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը
Картинки по запросу էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը
Картинки по запросу էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը
Рубрика: Պատմություն

Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը/նմանություններ,տարբերություններ/

Ե.Սակավակյացի ժամանակ հայոց թագավորությունն ուներ 40-հազարանոց հետևակ , որն այն ժամանակներում մեծ ուժ էր: Նրա ժամանակ թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային Միջագետք: 
Ե. Սակավակյացը Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջղություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված ճանաչել էր մարական գերիշխանությունը: Ք.ա. VI դարի կեսին, Երվանդ I-ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծի հետ միանալով ապստամբեց Մարաստանի դեմ:
Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553 թվականին: Ըստ ավանդության՝ հենց Տիգրանն էլ այդ թեժ պայքարում սպանեց Մարաստանի արքա Աժդահակին:
Նաև Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538 թվականին գրավեց Բաբելոնը։