Рубрика: Ֆիլմադարակ

ՖԻԼՄԱԴԱՐԱԿ

ԽՐՃԻԹ

Ընտանիքի հետ սովորական հանգիստը բնության գրկում Մակ Ֆիլիպսի համար վերածվում է իսկական ողբերգության: Անհետանում է նրա փոքրիկ աղջիկ Միսսին և շուտով հայտնաբերվում է նրա դին: Մակը փորձում է հաղթահարել դստեր կորստի ցավը բայց նրա մոտ դա այնքան էլ չի ստացվում : Նա օտարանում է ընտանիքից, ընկերներից և հարևաններից: Մի օր Մակը անանուն նամակ է ստանում և ուղևորվում է քաղաքից դուրս ՝ հանդիպելու Աստծո հետ:

Խրճիթը որտեղ գտել էին Միսսի մարմինը և դառնում է նրանց հանդիպման վայր: Չհավատալով կատարվածին Մակը հույս ուներ ստանալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Բայց ցավից կուրացած հայրը ստիպված էր վերարաժևերել իր կյանքն ու մոտեցումները՝ հոգու հանգստություն գտնելու համար:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Իր կյանքի դժվարին ժամանակահատվածում երիտասարդ լրագրող Պոլ Ասերին հարցազրույց է տալիս խորհրդավոր մի մարդ, ով իրեն Աստված է կոչում: Ի՞նչ հարցեր կտա Պոլը նրան, և ինչ պատասխան կստանա, կարող եք դիտել այստեղ:

Ելք. Թագավորներ և Աստվածներ

Ֆիլմում նկարագրվում է հին Կտակարանի պատմություններից ՝ Մովսես մարգարեի և հրեական ժողովրդի ազատագրումը եգիպտական ​​գերությունից: Մովսեսը ծնվում է այն ժամանակ, երբ փարավոնը հրամայում է սպանել հրեական ծագմամբ բոլոր նորածին տղաներին: Նրան փրկելու համար մայրը երեխային դնում է ձեռնափայտի զամբյուղի մեջ և իջեցնում Նեղոսը:

Երեխային գտնում են փարավոնի դուստեր աղախինները: Փարավոնի դուստրը նրան որդեգրում է և մեծացնում ապագա փարավոն Ռամսեսի կողքին: Շատ տարիներ անց, տղամարդ դառնալով ՝ Մովսեսը փախչում է Եգիպտոսից, և այնուհետև վերադառնում է այնտեղ ՝ Տիրոջ հրամանով, որպեսզի ազատի իր ժողովրդին ստրկության շղթաներից …

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Շախմատիստ

Պատանի շախմատային հանճարեղ Ֆահիմը, հոր հետ միասին, ստիպված է լինում լքել հայրենի Բանգլադեշը և ապաստան գտնել Փարիզում: Այստեղ տղան հանդիպում է Ֆրանսիայի լավագույն գրոսմայստերներից մեկի ՝ փնթփնթան Սիլվիանի հետ: Նրանց միջև թշնամությունը շուտով վերածվում է այնպիսի բարեկամության, որ նոր իմաստ կտա նրանց կյանքին և կհանգեցնի ինչպես նյարդայնացնող պարտությունների, այնպես էլ գլխապտույտ հաղթանակների:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

2040: ԱՊԱԳԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող է լինել կյանքը մոլորակի վրա 20 տարի անց: Ամեն ինչ կախված է մեզանից…

Վավերագրական ֆիլմ ապագայի ուտոպիական աշխարհի մասին, որը կարող է գալ 20 տարի հետո, եթե մենք ճիշտ օգտագործենք մոլորակը և պաշտպանենք այն

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ