Հայաստանը 7-րդ դարի առաջին տասնամյակներում կրկին հայտնվեց պարսկա-բյուզանդական պատերազմների ոլորտում։
Պատերազմի առաջին տարիներին նախաձեռնությունը Պարսկաստանի (Իրանի) կողմն էր։ Խոսրով 2-րդի զորքերը ներխուժում են Արևմտյան Հայաստան, որտեղ հայ ժողովրդի պայքարը գլխավորում է Վահան իշխանը Տարոնում։
Պատերազմի շրջանում՝ 607-608 թվականներին, Բյուզանդիայի գործուն աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում Հայ եկեղեցուց։
Սասանյանների զորքերը գրավում են Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածքները Ասորիքում, Փոքր Ասիայում և Եգիպտոսում։ 614 թվականի նրանք տիրում են նաև Երուսաղեմին, որտեղից, որպես ավար, ոսկու և արծաթի հետ տանում են նաև Խաչափայտը, որի վրա խաչել էին Քրիստոսին։
615 թվականին Խոսրով 2-րդը գումարում է Տիզբոնի ժողովը, որին մասնակցում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրներից հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներ։ Հայերից ներկա էին Կոմիտաս Մամիկոնյան և Մաթեոս Ամատունի եպիսկոպոսներն ու Սմբատ Վագրատունին։ Վիճաբանություններից հետո ընդունվում են տիեզերական առաջին երեք ժողովների վճիռները, և մերժվում են 451 թվականի Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Խոսրովը հրամայում է․ «Ամեն քրիստոնյա, որ իմ իշխանության տակ է, հայոց հավատին թող հարի»։ Տիզբոնի ժողովից հետո Կոմիտաս Մամիկոնյանը պաշտոնապես օծվում է հայոց կաթողիկոս (615-628 թվականներին)։ Նրա ջանքերով կառուցվում է հոյակերտ Ս․ Հռիփսիմեի տաճարը (618 թվականին)։
7-րդ դարի 20-ական թվականներին Հերակլ կայսրը մի քանի արշավանք է ձեռնարկում դեպի Պարսկաստան։ Բյուզանդացիները լուրջ հաջողություններ են ունենում։ 631 թվականիսեպտեմբերի 14-ին Հերակլը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։
Արևելյան Հայաստանում սկսվել էր անկախացման գործընթաց՝ մարզպան Վարազտիրոց Բագրատունու գլխավորությամբ։ Դրանից անհանգստացած՝ ախոյան երկրները մոռանում են իրենց միջև առկա թշնամությունը և կրկին հայերի դեմ գործում միասնաբար։
Կայսրը Վարազտիրոցին ուղարկում է Կոստանդնուպոլիս։ Չհաշտվելով «պատվավոր աքսորյալի» վիճակի հետ՝ նա մասնակցում է Հերակլի դեմ կազմակերպած դավադրությանը։ Դավադրության բացահայտումից հետո Հերակլը բոլորին դաժանորեն պատժում է, իսկ Վարազտիրոցին աքսորում մի կղզի։
Արևմտյան Հայաստանում հայրենասիրական ուժերը համախմբվում են իշխան Դավիթ Սահառունու շուրջ, որը ստանձնում է երկրի զորավարությունը։ Հերակլը նրան տալիս է «պատրիկ-կյուրապաղատի» աստիճան և ճանաչում հայոց իշխան։ Հերակլի այդպիսի վերաբերմունքը թելադրված էր թե՛ Բյուզանդիային համակած ճգնաժամով և թե՛արաբների հարձակումներով։ Դավիթ Սահառունին մինչև 7-րդ դարի 30-ական թվականների վերջը գլխավորում է երկրի միավորման գործը։ Նրան փոխարինում է Թեոդորոս Ռշտունին։
640 թվականին սկսվեցին արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։ Հաջորդ տարի արաբները հարձակվում են Դվինի վրա։ Չնայած բնակիչների համառ դիմադրությանը՝ նրանք գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, բնակիչներից շատերին կոտորում, իսկ 35000 մարդ գերեվարում և տանում են խալիֆայության խորքերը։ Արաբական արշավանքները հետագա տարիներին կրկնվում են։
Բյուզանդական կայսր Կոստանդին (Կոստաս) 2-րդը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականության հետ, նրան մեղադրում է Հայաստանում գտնվող բյուզանդական մի ջոկատի՝ արաբներից 643 թվականին կրած պարտության մեջ և ձերբակալում։ Այդ նույն ժամանակ գերությունից փախչում և հայրենիք է վերադառնում Վարազտիրոցը։ Կայսրությունն արաբների դեմ հայերի աջակցությունը ստանալու համար նրան շնորհում է կյուրապաղատի կոչում և հանձնում հայոց իշխանի պաշտոնը։ Սակայն Վարազտիրոցը շուտով մահանում է։ Հայաստանը կայսրության ոլորտում պահելու ձգտումով Կոստասն ազատ է արձակում Թեոդորոսին և ճանաչում նրա իշխանությունը։
Հայ-արաբական պայմանագիրը
Խալիֆայությունը չէր հրաժարվել Հայաստանը նվաճելու ծրագրից։ Նման պայմաններում հայ հոգևոր ու աշխարհիկ իշխանների մի խմբավորում՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի ղեկավարությամբ, շարունակում էր հույսեր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնության հետ։ Սակայն մյուս թևը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, փորձում էր քաղաքական հարաբերություններ հաստատել Արաբական խալիֆայության հետ։ Ռշտունին Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով 652 թվականին մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի՝ այդ ժամանակվա կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները, ձեռնտու համարելով հայերի հետ դաշինքը, Դամասկոսում կնքում են հայ-արաբական դաշնագիր։
Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունն առնվազն 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերն այնքան էին վճարելու, որքան կամենային։ Ի հաշիվ գանձվող հարկի՝ հայերը 15-հազարանոց այրուձի էին պահելու, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու։ Բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆայությունն այնքան զորք էր ուղարկելու, որքան հայերը կամենային։
Պայմանագրի կնքումը սրում է հայ-բյուզանդական հարաբերությունները։ 653 թվականին Կոստանդին 2-րդը 100-հազարանոց բանակով ներխուժում է Հայաստան։ Այդ իրավիճակում, «պայմանագրի» համաձայն արաբները չեն հապաղում ներխուժել Հայաստան։ Նրանք հետապնդում են բյուզանդական զորքին, որը նախ փախչում է Տայք, իսկ այնտեղից՝ Տրապիզոն, որտեղ էլ պարտություն է կրում հետապնդող արաբական զորքից։
Թեոդորոս Ռշտունին գնում է Դամասկոս՝ Մուավիայի մոտ, և որպես հայոց իշխան՝ Հայաստանի հետ միաժամանակ իշխանություն ստանում նաև Վիրքի ու Աղվանքի վրա՝ մինչև Ճորա պահակն ընկած տարածքները։
Արաբների հաջորդ ասպատակությունը և բյուզանդական ներխուժումը մեծ ավերածություններ են պատճառում երկրին։ Արաբները Հայաստանից հեռանում են մեծ ավարով և բազում գերիներով։ Ռշտունին, կամովին միանալով գերիներին, 656 թվականին մահանում է օտարության մեջ։ Նրա մարմինը թաղում են հայրենի կալվածքում՝ Ռշտունիքում։
ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
IX դ. սկզբներին հայ իշխանական տները, օգտվելով արաբական իշխանության թուլացումից, աստիճանաբար ընդլայնեցին իրենց տիրույթներն ու ամրապնդեցին սեփական իշխանությունը:Դրանց մեջ հատկապես առանձնանում էին Բագրատունիները: Տեր դառնալով երկրի քաղաքական կյանքից հեռացած տոհմերի տիրույթներին՝ արաբ եկվոր ամիրաների դեմ համառ պայքարում նրանք տիրացան երկրի գրեթե մեկ երրորդին: Այդ հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողն Աշոտ Բագրատունին էր՝ Մսակեր մականունով: 804թ. արաբները նրան ճանաչեցին Հայոց իշխան, որն իր եղբորը նշանակեց սպարապետ: Նրանց տիրույթներն ընդգրկում էին Տարոնը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Բագրևանդը և Տայքը: Աշոտն իր իշխանության կենտրոն էր դարձրել Բագարան բերդաքաղաքը՝ Ախուրյանի ափին: Բագրատունիները ոչ միայն իրենց ձեռքում կենտրոնացրին քաղաքական իշխանությունը, այլև հսկողության տակ վերցրին եկեղեցին: Նրանց ազդեցությունը տարածվում էր անգամ Վերին Միջագետքում: Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և համագործակցում էր Հայաստանի իրենց տոհմակիցների հետ: Բագրատունիներից բացի աչքի էին ընկնում Վասպուրականի տեր Արծրունիները, Սյունյաց և Արցախի իշխանական տոհմերը: Նրանք ևս զենքի ուժով ընդարձակեցին իրենց տիրույթները՝ բազմիցս հաղթելով արաբ ամիրաներին: IX դարում կրճատվել էր Հայաստանից խալիֆայության գանձարան մուծվող հարկի ծավալը: Նվազել էր ոչ միայն նրա չափը, այլև վճարումը դարձել էր անկանոն, դեպքից դեպք: Մինչդեռ հարկատվությունն արաբական տիրապետության ճանաչման հիմնական պայմանն էր: Աշոտ Մսակերին հաջորդեց որդին՝ Բագարատը, որն ստացել էր Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը: Վերջինիս իրավունքները Հայոց իշխանի համեմատ շատ ավելի մեծ էին: Նա փաստորեն դարձել էր Արմինիայի ոստիկանի տեղապահ՝ փորձելով անգամ դառնալ ոստիկան: Բագարատ Բագրատունու օրոք Հայաստանը վերականգնեց իր ինքնավարությունը:
850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը
Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ 849թ. երկիր ուղարկվեց Աբուսեթ ոստիկանը: Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չներկայացավ ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան ուղարկեց հավաքված հարկերը:
Արաբ ոստիկանն ստիպված եղավ դրանով բավարարվել և հետ դառնալ: Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր: Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի մահմեդական բնակչության բողոքագրերը: Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրեց երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը: Բագարատ Բագրատունու և Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու գլխավորությամբ հայկական միացյալ զորքը ջախջախեց արաբներին: Արաբներն այլևս չէին կարող անտարբեր լինել: 850թ. նրանց հերթական արշավանքը գլխավորեց ճանապարհին մահացած Աբուսեթի որդի Յուսուփը: Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակ սփռեց Վասպուրականում, ապա իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը: Սակայն Յուսուփը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկեց Բաղդադ: Յուսուփն ավերածություններ գործեց Տարոնում, նրա բնակչությանը գերության քշեց կամ դաժան կտտանքների ենթարկեց: Այդ վայրագությունները, սակայն, անպատասխան չմնացին: Իրենց քաջությամբ հռչակված Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների և Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվեցին արաբների վրա ու Մուշում նրանց գլխովին ջախջախեցին: Յուսուփը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվեց մի սասունցի երիտասարդի կողմից: Լեռնականների հաղթանակն այնքան փառավոր ու տպավորիչ էր, որ այն կազմեց «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը: Արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվեց նաև Արմինիայի մյուս երկրներում:Արաբական խալիֆայությունն ապստամբությունը ճնշելու համար մեծ բանակով 851թ. գարնանն ուղարկեց իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային: Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին: Բուղան սկզբում ներխուժեց Տարոն: Այնուհետև ձերբակալեց ապստամբության ղեկավար խշխաններին, սրատել տվեց բնակչության մի մասին, իսկ շատերին գերեվարեց: Նույն կերպ նա վարվեց ապստամբած Վասպուրականի տերերի հետ: Սակայն նա անկարող եղավ ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին համառ դիմադրել: 853թ. գարնանը Բուղան ավերեց Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը: Այստեղ, սակայն, նա լեռնականներից պարտվեց: Բուղան նույն ճակատագրին արժանացավ Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ հերոսական մարտեր էին մղում նրա դեմ: 855թ. Բուղան հետ կանչվեց: Նա հատկապես ձախողվել էր Վասպուրականում և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը:850-855թթ. ապստամբությունը Արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի ամենահուժկու ու ամենամեծ ելույթն էր: Ապստամբությունը խորապես ցնցեց Հայաստանում արաբական տիրապետության հիմքերը և ուղի հարթեց հայկական պետականության վերականգնման համար:
They are interested in the fact that i married a movie star. Նրանց հետաքրքրում է այն փաստը, որ ես ամուսնացել եմ կինոյի աստղի հետ: What they are interested in is the fact that i married a movie star-Այն ինչ նրանց հետաքրքրում է, դա փաստն է որ ես ամուսնացել եմ կինոյի աստղի հետ կամ նրանց հետաքրքրողն այն փաստն է, որ ես ամուսնացել եմ կինոյի աստղի հետ:
I don’t understand where they get this stuff from-Ես չեմ հասկանում, թե որտեղից են նրանք ստանում այդ նյութերը:What I don’t understand is where they get this stuff from-Ինչը ես չեմ հասկանում այն է, թե որտեղից են նրանք ստանում այդ նյութերը:
Թերևս յուրաքնչյուրս իր կյանքում գոնե մեկ անգամ լսած կլինի ՛՛ յոթն անգամ չափիր, մեկ անգամ կտրիր՛՛ կամ ՛՛ ամեն ինչ իր ժամակին է գեղեցիկ՛՛ և նմանատիպ շատ ու շատ ասացվածքներ ու արտահայտություններ, բայց քչերս ենք փորձել մտածել ու հասկանալ դրանց բուն էությունը մինչ ինքներս չենք կանգնել դժվարության կամ փաստի առաջ: Ասեք, երբ մոռանում էս շնորհավորել սիրածդ էակին՝ ծննդյան տոնի առթիվ ու հիշում ես այդ մասին մեկ կամ մի քանի օր անց ու փորձում ես ամեն ինչ անել մեղքդ քավելու համար, մեղավորի աչքերով կանգնում ես նրա առաջ ու սպասում ՛՛դատաստանիդ՛՛, եթե նույնիսկ նա ժպտում է քեզ ու ասում , որ ամեն ինչ կարգին է, միևնուն է , զգում ես, որ ինչ որ բան այն չէ, ինչ որ բան ուշացել է, ժամանակին չէ…
Կամ երբ ծուլացել ես ու անբողջ ամիս տնային հանձնարարություններդ չես կատարել, հետո շնչակտուր նստել ու մի ամբողջ գիշեր կատարել ես ամբողջ ամսվա հանձնարարությունները, միևնույն է երբ նայում ես ուսուցչի դեմքին ու փորձում ես գոհունակության նշույլ տեսնել, ուսուցչի մեղմ ժպիտի տակ կարդում ես ՛՛ ապրես որ կատարել ես, բայց… ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ՛…
Այո, իսկապես ամեն ինչ իր ժամանկին է գեղեցիկ, հակառակ դեպքում այն նմանվում է կիսատ ասված խոսքի կամ ընդհանրապես չարված գործի, որը ժամանակի ազդեցության տակ կորցնում է իր ողջ մոգական ուժը…
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ,տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են՝ եգիպտական թագավորների դամբարաները: Ահռելի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած՝ դժվար է մտածել , որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռակերտեր են: Այն ժամանակ դրանք առանձին քարաբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խարանարդիկներով են բուրգեր կառուցում:
Բնօրինակ տեքստը ավելի վերամբարձ է: Ստացված տեքստը ՝ավելի խասակցական:
. Ֆրանսիացի գիտնականներն պարզեցին (անցյալ կատարյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը)
. Ֆրանսիացի գիտնականներն պարզել են (սահմանական անցյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
. Ֆրանսիացի գիտնականներն պարզում են(անկատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
.Ֆրանսիացի գիտնականներն պարզեցին (անցյալ կատարյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում էր (անցյալ անկատար)երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
. Ֆրանսիացի գիտնականներն կպարզեն(ենթադրական ապառնի), որ երկրագնդի բնակչությունը խոսել է (վաղակատար ներկա)երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
. Ֆրանսիացի գիտնականներն կպարզեն (ենթադրական ապառնի), որ երկրագնդի բնակչությունը խոսում է (անկատար ներկա) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
. Ֆրանսիացի գիտնականներն կպարզեն (ենթադրական ապառնի) որ երկրագնդի բնակչությունը խոսելու է (սահմանական ապառնի) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
. Ֆրանսիացի գիտնականներն պարզել են(վաղակատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսելու է(սահմանականապառնի) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով ( չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ, Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն, Ցնորում է կապույտ մութի աշխարհում… Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող, Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող. Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում, Որպես երազ մոռացումի անձավում. Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ Ու ողջ կյա՛նքդ մի անսահման քաղցր նինջ…
Տերյան ընթերցելիս մեզ թվում է, թե նա թախծի ու աշնան բանաստեղծ է, բայց այս երկուսից զատ Տերյանը նաև հիանալի սիրային քնարերգու է:
Վերջին ուղևորություն վավերագրական ֆիլմ
՛՛Վերջին ուղևորություն՛՛ վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2012 թվականին: Այն Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին է։ Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որենք գրվել են ավելի քան 100 տարի առաջ, թվում է՝ հենց այսօրվա մասին են։ Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը։ Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը։
Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Լավագույնը` 2012 թվականի հուլիս-օգոստոսին» մրցույթի «Նորարարություն» կատեգորիայում։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը երաշխավորել է տեսաֆիլմը ավագ դպրոցում որպես ուսումնաօժանդակ նյութ օգտագործելու համար։
Ֆիլմը առաջին անգամ էի դիտում, այն բավականին տպավորիչ էր… Ես ինձ համար բացահայտեցի Վահան Տերյանին և՛որպես քաղաքական գործիչ և՛ որպես մեծ ու անձնվեր հայրենասեր: Նա երազում էր ստեղծել հոգևոր, այլ ոչ թե նյութական հայրենիք: Նա նյութական հայրենիքին անհոգի դիակ էր անվանում: Տերյանը իր հայրենիքի ու ժողովրդի հոգևոր փրկությունը տեսնում էր ժողովրդի եվրոպականացման մեջ: Նա մեզ համարում էր աշակերտ ՝եվրոպայի առջև: Նրա հայցքը ուղղված էր դեպի եվրոպական մշակույթ ու մտածողություն: Նա կոչ էր անում ընդունել եվրոպական կուլտուրան, մտնել նրանցշարքերն, որպես կուլտուրական ազգ՝ պահպանելով ազգային դիմագիծը:
Քաղաքական առումով, Տերյանը իր ժողովրդի փրկությունը կապում էր կոմունիստների և հոկտեմբերյան հեղափոխության հետ, բայց Լենինն ու Ստալինը իրենց կեղքին չէին հանդուրժի Տերյանի նման նվիրյալ իր ժողովրդի համար: Նրան կարճ ժամանակ անց ազատեցին պաշտոնից, իսկ 1919 հոկտեմբերին հույժ գաղտնի հանձնարարությամբ ՛՛ակսորեցին՛՛ Թուրքեստան :
Ճամփորդության ժամանակ Տերյանի առողջական վիճակը խիստ վատանում է և նա ու իր 20-ամյա կինը՝ Անահիտը չշարունակելով ճամփորդությունը գնում են Օրենբուրգ՝ Անահիտի ծանոթների մոտ, որտեղ էլ ըստ ֆիլմի Տերյանը անցկացնում է կյանքի վերջին օրերը:
Ջուրն առկա է երկրագնդի բոլոր թաղանթներում։ Այն կենդանի նյութի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը երկրագնդի վրա գոյացնում է նաև առանձին թաղանթ‘ ջրոլորտ, որն աշխարհագրական թաղանթի անհրաժեշտ բաղադրիչն է։ Ջուրը միաժամանակ կարևորագույն բնական ռեսուրս է:
. Ջրային ռեսուրսների բաշխվածությունը երկրի վրա
Երկրի ընդհանուր մակերեսից 510 միլիոն կմ2 զբաղեցնում է ցամաքը, ինչը կազմում է 29,2%: Մոլորակի մնացած մասը՝ ծովերն ու օվկիանոսներն են: Օվկիանոսների ջրամատակարարումը հասնում է 1370 միլիոն կմ 3-ի: Գետերի և լճերի մաքուր ջուրը զբաղեցնում է մոտ 230 հազար կմ 3, սառցադաշտերը ՝ 24 միլիոն կմ 3: Սառցադաշտերի հալումը կարող է բարձրացնել օվկիանոսների մակարդակը 0,64 մ-ով որը սակայն կբերի հողերի մոտ 1% խորտակման: Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը, սակայն դրա մեծ մասը աղի է և պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համար: Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար:
Ստորգետնյա ջրերը (մինչև 5 կմ հաստությամբ) 60 միլիոն կմ 3 են, որից 4 միլիոն խարանարդ.կմ գտնվում է ջրի ակտիվ փոխանակման գոտում: Ջուրը անընդհատ շարժման մեջ է `դրա քանակն ու որակը փոփոխվում են ժամանակի և տարածության մեջ:
. Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները ըստ տարածաշրջանների
Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Զարգացող երկրներում 1 մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից իսկ աշխարհի բնակչության 20%-ը զգում է նրա անբավարարությունը: Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում 1 լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արևելքի,Ասիայի երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլև քաղաքական անկայունության, էթնիկական և միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջև Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար:
. Ջրային ռեսուրսները Հայաստանում
29.800 քառ.կմ մակերես ունեցող Հայաստանի տարածքում ձևավորվող ջրային պաշարների միջին բազմամյա հոսքը կազմում է 6.2 մլրդ մետր խորանարդ:
ՀՀ-ը հարուստ չէ մակերևութային հոսքով: Մակերևութային ջրային պաշարները կազմավորվում են երկրի տարածքով անցնող գետերով և տարածքում եղած լճերով:
Հանրապետության տարածքում համեմատաբար խոշոր գետերն են. Արաքս գետի ավազանում Ախուրյանը Կարկաչուն վտակով, ՄեծամորըՔասախ վտակով,Հրազդանը Մարմարիկով, Արփան Եղեգիսով,Որոտանը Սիսիանով և Գորիսով, Ազատը, Վեդին, Մեղրին և Ողջին, Կուրի ավազանումԴեբեդը Փամբակ և Ձորագետ վտակներով, Աղստևը` Գետիկով, Տավուշը և Հախումը, որոնք ունեն 100 կմ և ավելի երկարություն կամ 1000 կմ քառ. և ավելի մեծ ջրհավաք ավազան:
Հայաստանի տարածքում եղած լճերը հիմնականում բարձր լեռնային են և փոքր, բացառությամբ Սևանա լճից, որի մակերեսը կազմում է 1326 քառ.կմ և գտնվում է ծովի մակերևույթից 1897 մ բարձրության վրա: Մյուսներից կարելի է նշել Արփի, Քուր, Ակնա, Այղր և Սև լջերը, որոնցում կուտակված մակերևութային հոսքի ջրերը մասնակցում են աղբյուրների և գետերի սնուցմանը:
Երկրի հիդրոլոգիական ցիկլի ամենավերջին հաշվարկների համաձայն, ամեն տարի տեղումների տեսքով լրացուցիչ գոյանում է ավելի քան 17.6 մլրդ. խորանարդ մետր ջուր, իսկ մոտ 11.5 մլրդ. խոր.մետր ջրի քանակություն ենթարկվում է գոլորշիացման: Երկրի ջրային բալանսը լրացվում է 2 անդրսահմանային ջրային աղբյուրների հաշվին, 0.94 մլրդ. խոր. մետր ջրի գետային հոսքը կատարվում է Հայաստանի Արաքս գետից, իսկ ջրի 1.19 մլրդ. խոր. մետր դեպի արարատյան արտեզյան ավազան է հոսում Թուրքիայի ստորգետնյա ջրերով:
ՀՀ-ը հարուստ չէ ջրային ռեսուրսներով, իսկ նրա աշխարհագրական դիրքի պատճառով համարյա բացառվում է հարևան պետություններից ջուր տեղափոխելու հնարավորությունը:
. ՓՀԷԿ-եր՝ էկոլոգիական աղետներ Հայաստանի գետային ցանցի համար
ՀՀ-ում կառուցված և շահագործվող ՓՀԷԿ-երը ոչ թե էլեկտրաէներգիա ստանալու էկոլոգիապես անվտանգ տարբերակ են, այլ իսկական էկոլոգիական աղետ Հայաստանի գետային էկոհամակարգերի համար։ Վստահաբար այս պնդումը վերաբերում է գետերի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի գերակշիռ մեծամասնությանը։
Օրինակ՝ Դեբեդի վտակ Մարց գետի վրա կառուցված է եկու ՓՀԷԿ՝ «Մարցիգետ-2» և «Մարցիգետ-1», որոնց շահագործման արդյունքում գետը մոտ 11 կմ երկարությամբ հատվածում հոսում է ոչ թե իր բնական հունով, այլ խողովակների միջով։ Սակավաջուր շրջանում, իսկ դա կազմում է տարվա մեջ գրեթե 8 ամիս, Մարց գետն ըստ էության վերանում է՝ իր ողջ կենսաբազմազանության հետ միասին։ Հետևաբար անհրաժեշտ է իրականացնել լուրջ փոփոխություններ այս ոլորտը կարագավորող օրենսդրական ակտերի մեջ՝ հատկապես գետերի էկոլոգիական հոսքի քանակը հաշվելու եղանակի առումով։
. Ընտրել հայաստանյան գետերից մեկը, նկարագրել էկոլոգիական վիճակը, տնտեսական նշանակությունը:
Հրազդան գետը, թափվում է Արաքս, Երկարությունը,կմ 141, Ջրահավաք մակերեսը քառ.կմ 2310, Ընդհանուր անկումը, մ 1090 :
Հրազդան գետը Արաքս գետի խոշոր վտակներից է: Ունի 141 կմ երկարություն։։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։
Հրազդան գետի ջրերն օգտագործվում են էներգետիկ, ոռոգման և ռեկրեացիոն նպատակներով: Գետը ենթարկվում է հզոր մարդածին ազդեցության: Գյուղատնտեսական, արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերի ազդեցության արդյունքում գետի ջրերն աղտոտվում են, իսկ հիդրոբիոնտները ենթարկվում են լուրջ փոփոխությունների:
Այսօր ջուրը մարդկության գլոբալ խնդիր է: Ժամանակակից աշխարհում մոտ կես միլիոն մարդ զգում է դրա սուր պակասություն, իսկ մինչև 2025 թվականը փորձագետները կանխատեսում են աիդ թվի աճ մոտ 5 անգամ: Ինչպես մյուս դեպքերում, մարդկության ջրային խնդրի սրման հիմնական պատճառը քաղաքաշինությունն է: Մարդկությունը իր կարիքները հոգալու համար խախտում և աղտոտում է էկոհամակարգը, ինչը հանգեցնում է իրավիճակի վատթարացման: Այսօր , յուրաքանչյուր մարդ անմտորեն ծախսում է ջուրը շատ ավելի մեծ ծավալներով, քան իրեն պետք է:
ՆԿԱՐ 1. Մաքուր ջրի պաշարների բաշխման քարտեզ:
Եթե յուրաքնաչյուր մարդ ատամները լվանալու ընթացքում անջատի ծորակի ջուրը, ապա 1 առավոտվա ընթացքում նա կխնայի առնվազն 20լիտր մաքուր ջուր:
Պետք է պաշտպանել ջուրը ախտոտումից: Այդ նպատակով կառավարությունները պետք է մշակեն համատեղ ծրագրեր `կանխելու ջրամբարներում թափոնների արտանետումից և բոլոր արդյունաբերական կայաններում տեղադրեն մաքրման օբյեկտներ և կայաններ:
Աշխարհի ամենաաղտոտ գետերը
Գանգես գետ — Հնդկաստանի սուրբ կեղտոտ գետ, Աշխարհի ամենաաղտետված գետերից մեկը Դեղին գետ Խուանխե- ևս համարվում է շատ կեղտոտ գետերից մեկը Միսիսիպիի ջրերը- Ամերիկայում ամենակեղտոտ և անկենդան գետը Քինգ գետը- Ավստրալիայի ամենաաղտոտ գետն է Վոլգա գետը -համարվում է կեղտոտ
Ա. Երբ Բելգիայի երկնքում ՛՛թռչող ափսե՛՛ հայտվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան ՛որսանք՛: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե հետապնդեցինք ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Մենք ՉԹՕ-ն չէինք տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մեզ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես փոխում էր թռիչքի հետագիծն ու արագությունը:
Բ. Երբ Բելգիայի երկնքում ՛՛թռչող ափսե՛՛ հայտվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան ՛որսան՛: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Ըստ մեր տեղեկության, կործանիրները մոտավորապես քառասունհինգ րոպե հետապնդեցինք ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուները ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես փոխում է թռիչքի հետագիծն ու արագությունը:
Գ. Բ. Երբ Բելգիայի երկնքում այսպես ասած ՛՛թռչող ափսե՛՛ հայտվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան ՛որսան՛: Ասում են, որ ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց, ինչին այնքան էլ իրական չէ: Ասում են ,կործանիրները մոտավորապես քառասունհինգ րոպե հետապնդեցինք ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Այնքան էլ հավատս չի գալիս, քանի որ այդքան մեծ արագությամբ թռչող ՉԹՕ-ին դժվար թե հնարավոր լիներ 45 րոպե հետապնդել: Ըստ լուրերի, օդաչուները ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները, որոնք ըստ իս, կարող էին և սխալվել: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում է ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես փոխում է թռիչքի հետագիծն ու արագությունը, որը ինձ խիստ տարօրինակ է թվում, քանի որ եթե ՉԹՕ արդեն իսկ թռչում է մեր երկնքում, ինչ իմաստ ունի թաքնվել, երբ իրեն նկատում են: