Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին գրավում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի սքանչելի պարիսպները. որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:
Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում էր Նաբուգոդսնոսոր թագավորի հիազմայլ պալատը: Պալատի կողքին վեր էր խայանում շլացուցիչ մի կերտվածք՝ կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Հեղձուցիչ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին ու շվաքին : Կնոջ տխրությունը նվազեցնելու համար Նաբուգոդսնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզները մտնելը շատ խրթին էր. չէ որ դրանք արքայակն պալատի բարձր պարիսպների ետևում էիր, իսկ մուտքը պահպանում էր քստմնելի պահակախումբը:
Այսպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել. դրանք հիասքանչ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին . իզուր չէ, որ ներառվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքը:
Լինե՜ր հեռու մի անկյուն, Լինե՜ր մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ, Հաշտ ու խաղաղ մարդկություն:
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես, Տարել, ներել ու սիրել, Վատը` լավ եմ տեսել ես:
Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր, Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր: Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր, Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:
* * *
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
* * *
Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր, Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:
* * *
Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ, Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ, Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ` Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…
* * *
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն, Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն. Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի… Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…
* * *
Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ, Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ. Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին, Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:
* * *
Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես, Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես. Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ, Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:
* * *
Աստծու բանտն են տաճարները աշխարհքներում բովանդակ, Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ: Հարկավ` ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին, Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին:
* * *
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ, Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ. Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
* * *
Ծով է իմ վիշտն անափ ու խոր, Լիքն ակունքով հազարավոր. Իմ զայրույթը լիքն է սիրով, Իմ գիշերը` լիքն աստղերով:
* * *
Հիմա բացե՜լ են հանդես Երգիչները իմ անտես. Ջա՜ն, հայրենի ծղրիդներ, Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել, Վառվել ու հուր եմ դառել, Հուր եմ դառել, լույս տվել, Լույս տալով եմ սպառվել:
* * *
Մեր կյանքը―կարճ մի վերելք, Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք, Ապրել անախտ, անցնել անհաղթ―հոգիանալ ու նորեն Նյութից զատված, անմեկ Աստված―վերադառնալ դեպ իրեն։
1. My friend speaks English very well. 2. My brother’s dog Barry is a good dog. 3. She was ill last week, but now she is well again. 4. Her chocolate chip cookies taste really good . 5. ” well done!” she sometimes says to me. 6. I didn’t sleep very well last night. 7. Her mother always bakes really good apple pies. 8. I like Ann’s sister because she can cook well . 9. The pupils in this class often work well. 10. These children are very good at English. 11. She will look well after the patient . 12. He did well in his last exam. 13. These tickets are good for a week only. 14. They didn’t behave well yesterday afternoon. 15. Her blog is well known by all of us.
Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:
Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:
Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը: Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով: Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության՝ Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957թ. օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը: Մահացել է 1923թ.-ի մարտի 23-ին: