Рубрика: Без рубрики, Գրականություն

Վահան Տերյան (կենսագրություն)

Վահան Տերյան 

Ծննդյան անուն Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան Ծնվել էհունվարի 28 (փետրվարի 9), 1885 Ծննդավայր Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն Վախճանվել է հունվարի 7, 1920[1] (34 տարեկանում)Վախճանի վայր Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան[1]Մասնագիտություն բանաստեղծ, թարգմանիչ, գրող և հասարակական գործիչ Լեզու հայերեն[2]Ազգություն հայ Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ՌԽՖՍՀԿրթություն Մոսկվայի պետական համալսարան և Լազարյան ճեմարան Ուշագրավ աշխատանքներՄթնշաղի անուրջներ, Գիշեր և հուշեր, Ոսկի հեքիաթ, Երկիր Նաիրի և Կատվի դրախտ Ամուսին Սուսաննա Տերյան

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ

Ծննդյան անունՎահան Սուքիասի Տեր-Գրիգորյան
Ծնվել էհունվարի 28 (փետրվարի 9), 1885
ԾննդավայրԳանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 7, 1920[1] (34 տարեկանում)
Վախճանի վայրՕրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան[1]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող և հասարակական գործիչ
Լեզուհայերեն[2]
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Լազարյան ճեմարան
Ուշագրավ աշխատանքներՄթնշաղի անուրջներ, Գիշեր և հուշեր, Ոսկի հեքիաթ, Երկիր Նաիրի և Կատվի դրախտ