Рубрика: Գրականություն

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին (Վերլուծություն)

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոտակայքում կար մի հյուրանոց, որի համար շատ ծանր ժամանակներ էին: Քանի որ ձմռան պատճառով հաճախորդներ չկային, այդ պատճառով նա հեռացրել էր աշխատողներին: Բայց մի օր նա զամացավ, երբ հյուրանոցի դուռը թակեցին: Դռան առաջ մի ցնցոտիավոր ծերունի էր կանգնած: Նա ցրտահարված էր և շատ սոված էր: Նրա մոտ ընդհանրապես գումար չկար, սակայն հյուրանոցի տերը խղճաց նրան և ներս հրավիրեց: Ծերունու ճաշ ուտելու ժամանակ նրա մորուքին ճակնդեղը լաքա էր թողել: Ծերունին գիշերեց մի օր և գնալուց ասաց, որ նա կվերադարձնի գումարը երբ ունենա: Հյուրանոցի տերը բան չասաց, որովհետև նա վստահ էր, որ ծերունին չի կարողանալու վերադարձնել գումարը: Օրերը տաքացան հյուրանոցի գործերը լավացան: Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Եկեղեցում նրա ուշադրությունը գրավեցին սրբապատկերները: Նրան վերջին սրբապատկերի ծերունին շատ ծանոթ տվաց: Նա մոտեցավ նկարին և տեսավ ցնցոտիավոր ծերունուն, որի մորուքի վրա լաքա կար: Նա որոշեց այդ սրբապատկերի դիմաց մոմ վառել: Մի քիչ փորելով ավազը նա շոշափեց ինչ-որ կոշտ իր: Այնտեղից գտավ մեկ ռուբլի, իսկ ռուբլու կողքը ևս երկու ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Հյուրանոցի տերը բարեպաշտ և աստվածապաշտ մարդ էր, քանի որ չնայած նրա, որ ձմռանը հյուրանոցը այցելուներ չուներ, նա խղճաց աղքատ ծերունուն և ոչ միայն ապաստան տվեց, այլ նաև կերակրեց նրան։ Կարծում եմ, նա այդ արեց առանց որևէ ետին մտքի և նա վստահ էր, որ ծերունին երբեք էլ չի կարողանա նրան վճարել այդ գումարը, նա ուղղակի անշահախնդիր օգնեց ծերունուն։

Իսկ երբ ամռանը նրա այցելուները շատացան, նա որոշեց գնալ եկեղեցի և շնորհակալություն հայտնել Աստծուն։ Թերևս, ոչ բոլորը կհամարեին դա Աստծո օրհնություն, այլ հաջողված բիզնեսը կվերագրեին իրեն կարողությանը։

Կարծում եմ յուրաքանչյուր մարդ պարտավոր է իր աշխատած գումարի մի մասը տրամադրել կարիքավորներին, ես վստահ եմ, որ այդ դեպքում մարդու արած գործն օրհնված կլինի, ինչպես հյուրանոցի տիրոջը։ Եվ վերջապես, մարդու գործն է մնայուն այլ ոչ թե կուտակած հարստությունը․․․

Рубрика: Գրականություն

Մխիթար Սեբաստացի

Հոգևոր տարածքներ կան, որոնք հարկ է, որ անձեռնմխելի լինեն ցանկացած ոտնձգությունից, ցանկացած միջամտությունից, ցանկացած նպատակադրումներից:Այդպիսի հոգևոր տարածք էր Հայաստանն ու հայ առաքելական եկեղեցին:Դա էր պատճառը, որ Մխիթար Սեբաստացին արգելել էր իր հետնորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը: Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ և իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը:

Рубрика: Գրականություն

Մխիթարյան միաբանության խորհրանիշները

Մխիթարյան Միաբանության զինանշանը վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.: Տառերը Որդեգիր Կուսին ՎարդապետԱպաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց հուշամեդալ:
Հեղինակ` Ստեֆանո Ջոնսոն, Միլան, տրամագիծը 61մմ: Հուշամեդալը պատրաստվել է բրոնզից:

Рубрика: Գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

1985 թվականին համախոհների փնտրտուքը Աշոտ Բլեյանին բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոց:Այդ ժամանակ Բանգլադեշը նման կղզու, կտրված Երևանից: Եվ Աշոտ Բլեյանը իր երկու փոխտնորենների հետ տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցին այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացան համոզել ընդունել իրենց կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

Рубрика: Գրականություն

Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ

2. Կարդա Տոն Սբ․ թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի նյութը, գրավոր վերապատմիր բլոգում։

Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն առաջինն էին, որ հայացված եկեղեցու համար երգեր են ստեղծել ու երգել։ Նրանց աշակերտները շարունակեցին իրենց աշխատանքները։ Մաշտոցին նկարագրում են այսպես․

<<․․․նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ։>> Արևելյան Հայաստանում շրջագայելու ընթացքում նա այցելեց Բուն Աղվանքը, որը գտնվում է Կուր գետի ձախ ափին։ Այնտեղ նա տեղացի Բենիամինի հետ գարգարացիների լեզվի համար տառեր ստեղծեց։ Սահակ Պարթևը Մաշտոցի հետ միասին դարձել է հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր։ Նա Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր և Սբ․ Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը։

Իրենց շնորհիվ Հայաստանում սկսվեցին բացվել դպրոցներ, որտեղ աշակերտներն արդեն սովորում էին հայ գրերը։ Պարթևն ու Մաշտոցը որոշեցին իրենց աշակերտների հետ թարգմանել Սբ․ Գիրքը, որն այսօր էլ համարվում է <<թարգմանությունների թագուհի>>։ Նրանք դարձան հայ թարգմանչական գրականության հիմնադիրները։ Աշակերտները հունարենից և ասորերենից թարգմանեցին Աստվածաշունչը և Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին։

Հայերեն թարգմանված առաջին նախադասությունն էր․

<<Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։>>

Աշակերտների հետ միասին հունարենից թարգմանվեցին նաև հույն և ասորի հեղինակների շատ հայրախոսական, իմաստասիրական, պատմագիտական այլ աշխատանքներ։

Рубрика: Գրականություն

Գրականություն Ա․ Իսահակյանը Կոմիտասի մասին

Ավետիք Իսահակյանը Կոմիտասի մասին

Ավետիք Իսահակյանը պատմում է Կոմիտասի մասին և ինչպիսի ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա։ Նա չէր հավատում, որ նրանք տարիներով միասին ապրել էին ու ճամփորդել էին Հայաստանում, Եվրոպայում, Ստամբուլում։ Կոմիտասը նրա հիշողության մեջ մնացել էր, որպես հեռավոր առասպել։ Գևորգյան ճեմարանում նրան կոչում էին <<Եղբայր Սողոմոն>>։ Նա տեսնում էր, թե ինչպես էր Կոմիտասը տարբեր վայրերից ժողովրդական երգերը հավաքում, մշակում և հետո տարածում։ Այդպես նա օգնել է հիմք դնել Հայաստանի ազգային երաժշտության մշակույթին։

Рубрика: Գրականություն

Վիլյամ Սարոյան Իմ գերդասատնը վերլուծություն

Ես կարաի Վիլյամ Սարոյանի իմ գերդաստանը և ինձ շատ դուր եկավ։Նախ ասեմ,որ նա պատմում էր իր ընտանիքի մասին։Նա շեշտեց,որ իր մայրը չուներ կրթություն բայց խոսում էր երեք լեզոներվ։Նա ծնվել էր 1908թվականին Ֆրենզո քաղաքում։Նա պատմում էր,որ իր հայրը Արմենակ Սարոյանը երեսուն չորս տարեկան էր իսկ մայրը  Թագուհի Սարոյանը քսանվեց տարեկան։