Рубрика: Մայրենի

269. Նախադասություններն ըստ օրինակի ձևափոխի՛ր։ Ստացված նախադասություններում բացահայտող բառը կամ բառակապակցությունն ընդգծի՛ր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

Ներս մտնողը՝ Նվարդը, բժշկի դուստրն է։

Իր սիրելի գիրքը՝ <<Գանձերի կղզին>>, նվիրեց ընկերոջը։

Մեր հարևանը՝ Նոյեմ տատիկը, ութսունն անց առույգ կին է։

Մեր դիմացի լեռը՝ Խուստուփը, երկար ժամանակ է ծածկված մնում ձյունով։

Իշխանին՝ փառատենչ բռնակալին, ծերունին պատմեց հուշարձանների մակագրությունների մասին։

Օդեսան՝ ծովափնյա մեծ քաղաք, նա առաջին անգամ տեսավ։

Օմար Խայամի՝ Խորասանի մեծ բանաստեղծի, զղջումն ու իմաստալից խոսքը Աստծուն լսելի եղան։

Рубрика: Մայրենի

266. Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր նախադասություններն են փակագծերում գրված։

Փակագծերում են գրված այն նախադասությունները, որոնք հավելյալ տեղեկություն են տալիս ուրիշ նախադասության մասին։ 

Հռոմի ամենահին կամուրջը՝ փայտյա Pont-Sublicius-ը (հայերեն կլինի <<Ցցաշեն կամուրջ>>), առաջին քարե կամրջից համարյա հինգ հարյուր տարի առաջ է կառուցվել (մ․ թ․ ա․ 625թ․ է բացվել)։ Այդ կամուրջը, հավանաբար, կրոնական նշանակություն է ունեցել, որովհետև նրա շինարարության մեջ մետաղե ոչ մի գերանակապ ու ոչ մի մեխ չի օգտագործվել։ Իսկ Հռոմի առաջին հուշարձանը կերտվել է Պուբլիուս Հորացիուս Միակնանու պատվին։ (Նրա սխրագործությունն էլ Հռոմի առաջին կամրջի հետ է կապված)։ Հարազատ քաղաքն էտրուսկների հարձակումից պաշտպանելիս նա իր սեփական մարմնով փակեց կամրջի ճանապարհը, մինչև որ ընկերներն այրեցին ցցասյուներն ու փայտամածը։ (Այդ ժամանակներից ի վեր կամուրջների խորտակումը կազմում է ամեն մի <<օրինավոր>> պատերազմի անբաժան մասը)։ Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու կարողացավ նետերի տարափի տակ բարեհաջող հասնել յուրայիններին։ Հերոսության համար նա այնքան հող ստացավ, որքան մեկ օրվա ընթացքում կարողացավ հերկել։

Рубрика: Մայրենի

Շեշտ

 1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։

Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։

1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Рубрика: Մայրենի

263. Նախադասություններն ըստ օրինակների փոփոխի՛ր։ Ստացված նախադասությունների մեջ բացահայտող մասն ընդգծի՛ր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

Արքայադստերը՝ ճարաճճի գեղեցկուհուն, մոտեցավ տղան։

Նինվեն՝ երկրի մայրաքաղաքին, զորքը պաշարում է ու սպասում նոր հրամանի։

Նազարից՝ ոչ ու փուչ մարդուց, կինը հարևաններին բողոքում է։

Սաքոն՝ Նազարի հետ կռվողը, այդ հարսանիքում էր։

Իր հայրենիք՝ Իտալիայի, թշվառ վիճակից զորավարի սիրտն արյունոտվում էր։

Կարոյով՝ իր թոռնիկով, ծերունին հաճախ էր հպարտանում։

Рубрика: Մայրենի

262. Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադրության) սխալ կա․ ուղղի՛ր։

Բարձր ու երկարաձիգ ծառի տակ գորտն սկսեց կրկռալ։

Աղմուկի միջից մեզ էին հասնում հուսահատ օգնության կանչերը։

Հայտնվեցին միանգամային իրիկնային յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռչյուն։

Քարացած նայում էր մեզ՝ տերևների ու թփերի աղջամուղջային նաշխին, կարծես առաջին անգամ էր տեսնում։

Արահետը ուղիղ գծով գնում էր ոչ թե դեպի գյուղը, այլ շարունակ գալարվելով ծառերի տակով։

Սա դևերին հաղթած ու աղջկան հետ բերած հսկայի կոշիկն է։

Բարձր ու երկարաձիգ ծառի տակ գորտն սկսեց կրկռալ։

Աղմուկի միջից մեզ էին հասնում հուսահատ օգնության կանչերը։

Հայտնվեցին միանգամային իրիկնային յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռչյուն։

Քարացած նայում էր մեզ՝ տերևների ու թփերի աղջամուղջային նաշխին, կարծես առաջին անգամ էր տեսնում։

Արահետը ուղիղ գծով գնում էր ոչ թե դեպի գյուղը, այլ շարունակ գալարվելով ծառերի տակով։

Սա դևերին հաղթած ու աղջկան հետ բերած հսկայի կոշիկն է։

Տեսանք վարորդին այն ավտոբուսին, որով եկել էինք։

Տեսանք վարորդին այն ավտոբուսին, որով եկել էինք։

Рубрика: Մայրենի

261. Փակագծերում տրված բայաձևերից մեկն ընտրի՛ր և գրի՛ր։

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որ նրան բռնի և ուտի։ Այծյամը նրա միտքն իմացել էր ու չէր քնում օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց։ Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին։

Рубрика: Մայրենի

260. Փոխադրի՛ր՝ ուրիշի ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով։

Մի անգամ, քննություններից առաջ, Էյնշտեյնին հարցրին, եթե դժվար են լինելու քննության հարցերը։ Էյնշտեյնը պատասխանեց, որ բոլորովին, տալու է ճիշտ նուն հարցերը, ինչ անցյալ տարի։ Սակայն նրան ասացին, որ եթե այդպես անեն, միևնուն պատասխանները կլսեն։ Էյնշտեյնը ժպտալով պատասխանեց, որ նա սխալվում է։ Նա շարունակեց, ասելով, որ անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այդ մկե տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել։

Рубрика: Մայրենի

258. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի)։258. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի)։

Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին։ Ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը։ Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում։

Рубрика: Մայրենի

257. Տեքստն իբրև զրույց փոխադրի՛ր։

– Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը – նա հարցրեց։

Մյուսը պատասխանեց․

–  Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում․ թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ։

Առաջինը պատասխանեց․

– Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը․ հանում էին դեղձի միջուկը և փոխարենը՝ մեջը սառույցի կտորներ լցնում։

Երկրորդն ասաց․

– Առաջնությունը, սակայն, հին չինացիներին է պատկանում։ Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը՝ լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած։ Եվ ճիշտ են արել․ դա շատ համով է։