Рубрика: Без рубрики, Գրականություն

Վահան Տերյան (կենսագրություն)

Վահան Տերյան 

Ծննդյան անուն Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան Ծնվել էհունվարի 28 (փետրվարի 9), 1885 Ծննդավայր ԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն Վախճանվել է հունվարի 71920[1] (34 տարեկանում)Վախճանի վայր ՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան[1]Մասնագիտություն բանաստեղծթարգմանիչգրող և հասարակական գործիչ Լեզու հայերեն[2]Ազգություն հայ Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ՌԽՖՍՀԿրթություն Մոսկվայի պետական համալսարան և Լազարյան ճեմարան Ուշագրավ աշխատանքներՄթնշաղի անուրջներԳիշեր և հուշերՈսկի հեքիաթԵրկիր Նաիրի և Կատվի դրախտ Ամուսին Սուսաննա Տերյան

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր ՄյասնիկյանիՊողոս ՄակինցյանիՑոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ

Ծննդյան անունՎահան Սուքիասի Տեր-Գրիգորյան
Ծնվել էհունվարի 28 (փետրվարի 9), 1885
ԾննդավայրԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 71920[1] (34 տարեկանում)
Վախճանի վայրՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան[1]
Մասնագիտությունբանաստեղծթարգմանիչգրող և հասարակական գործիչ
Լեզուհայերեն[2]
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Լազարյան ճեմարան
Ուշագրավ աշխատանքներՄթնշաղի անուրջներԳիշեր և հուշերՈսկի հեքիաթԵրկիր Նաիրի և Կատվի դրախտ
Рубрика: English

New Inside Out Pre-Intermediate – page 99, ex 3

3. Correct these ungrammatical sentences by crossing out the unnecessary word.

a) A person who treats sick animals.
b) The only animal — apart from humans — which gets sunburn.
c) A name for people who are afraid of spiders.
d) A person who studies birds.
e) The scientist who developed the theory of evolution.
f) The largest animal that has ever lived.

Рубрика: Без рубрики, Մայրենի

300. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրիր Բ շարքի վառերի հետ։

Անդրկովկաս, անդրադարձ, անդրաշխարհ, հակահարձակ, հակադարձ, հակադրել, հակակշիռ, համարձակ, համատարած, ենթադրել, նախահարձակ, ներդնել, ներմուծել, ներաշխարհ, պարփակել, վերդնել, վերափակել, վերականգնել, տարաշխարհիկ, փոխադարձ, փոխադրել։

Рубрика: Без рубрики, Մայրենի

299. Նախադասությունները այնպես փոխիր, որ ընդգծված ը-ի փոխորեն ն մասնիկը գրես։

Մեկն աշխարհի յոթ հրաշալիքներից գտնվում էր Փոքր Ասիայի Հալիկառնաս քաղաքում։ Մավսոլոս թագավորի կինն՝ Արտեմիսիա թագուհին, մեր թվականությունից առաջ չարրորդ դարում կառուցել էր տվել թագավոր ամուսնու դամբարանը։ Դամբարանն եռահարկ շինություն էր։ Սպիտակ մարմարե բարձրաքանդակներն առաջին հարկի պատերը պատել էին գոտու նման։ Հարկն երկրորդ մարմարե սլացիկ սյունաշար էր։ Հարկն երրորդ բրգաձև տանիքն էր՝ նույնպես մարմարից։ Կառույցն էր պսակում քառանժույգ մարտակառքը, որն Արտեմիսիան ու Մավսոլոսն էին վարում։ Դամբարանի այլ զարդեր և այդ արձաններն այժմ պահվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում։

Рубрика: Մայրենի

298. Տեքստը համառոտ փոխադրիր։

Մի անգամ հեղինակը լսեց, թե ինչպես են աչքերը գանգատվում, որ իրենք շատ դժբախտ են, քանի որ միշտ սովոր են եղել տեսնելու, որ Արևը պտտվում է երկրի շուրջը բայց հայտվեցին Կոպեռնիկոստ ու Գալիլեյը և ապացուցեցին, որ երկիրն է պտտվում Արևի շուրջը։ Կամ իրենք նայում են ջրին ու տեսնում , որ ջուրը մաքուր է, բայց հոլանդացի Լևենհուկը հայտնագործեց մանրադիտակը և հայտարարեց, որ ջրի մեջ ավելի շատ կենդանի արարածներ կան քան գազանանոցում ։ Իրենք վստահ են, որ երկինքը սև է, բայց արի ու տես , որ սխալվում են, քանի որ երբ իրենց մոտեցնում են աստղադիտակին, միլիոնավոր աստղեր են տեսնում։ Աչքերը որոշում են գնալ թոշակի, բայց այդ դեպքում էլ ով կնայի մանրադիտակով ու հեռադիտակով։

Рубрика: Մայրենի

297. Նախադասություններով ցույց տուր, թե ինչ են նշանակում հետևյալ բառերը։

Անցավ, կարող, գիր, բարի

Ա․ ցավ չպատճառող

Բժիշկը խոստացավ հիվանդին, որ բժշկական միջամտությունը կանցնի անցավ։

Բ․ Նեղություն չունեցող

Տղան ամեն ինչ անում էր սիրած էակին անցավ ու ապահով կյանք ապահովվելու համար։

Գ․ Անվիշտ

Նա խուսափում էր անցավ գլուխը ցավի տակ դնելուց։

Ա․Կարող-ընդունակ

Նա կարող է խնդիրը լուծել առանց դժվարանալու։

Բ․ Հզոր

Զորավարը կարող անձնավորություն է, պետք է զգույշ լինել։

Գ․ունևոր

Չնայած նրա, որ խանութպատը կարող անձնավորություն էր, այնուամենայնիվ նա շատ զգուշությամբ էր գումար ծախսում։

Դ․ Դերձակ

Կարողի մասնագիտությունը ինձ դեռ մանկուց էր գրավում։

Ա․

Գիր-տառ

Մանուկներին գրաճանաչ դարձնելը քահանաի համար դարձել էր առաքինություն։

Բ․ Նամակ

Պետք է անհապաղ գիր ուղարկել հրամանատարին ու բացատրել եղելությունը։

Ա․ Բարի-բարեհոգի

Մեր օրերում բարի ու առաքինը մարդը հազվադեպ հանդիպող երևույթ է դարձել ։

Рубрика: Մայրենի

296. Դարձվածքները տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով փոխարինիր։

կռվի էր դուրս եկել- պատերազմել էր

մտքին դրեզ- որոշեց

համը տեսնել- փորձել

դեմն առել էին- արգելել էիր

արյան մեջ խեղդելով- ճնշելով

կրակի ճարակ դարձնելով- հրդեհելով

հողին հավասարացնելով-հիմնահատակ ավերելով

արյունը գլխին խփեց-խիստ զայրացավ

հախից գալ- հաղթել

ջարդը տվողներին-ոչնչացնողներին, պատժողներին

թռցնել գլուխներն այն մարդկանց- գլխատել այն մարդկանց

գլուխը մտավ- հասկացան

ձեռնամուխ եղան-նախաձեռնեցին

տեղն ու տեղը ճամփա ընկնել-անմիջապես ճամփա ընկնել

մատաղ արեց- զոհաբերեց

սիրտ արեց-համարձակվեց

Рубрика: Մայրենի

295. Գտիր բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված։

ա․ քնն+ա+դատ, արտ+ա+տեր, եռ+ա+գույն, ղեկ+ա+վար, ծով+ա+կալ, մանր+ա+խնդիր, աստղ+ա+շող, թուլ+ա+կամ, երկ+փեղկ։

բ․ ջր+աղաց+քար, դյուցազն+ա+քար, կիս+ա+շրջան+ա+գիծ,կիս+ա+շրջ+ա+զգեստ, հեռ+ա+գր+ա+տուն, հեռ+ա+գր+ա+վար։

Рубрика: Без рубрики

Այս ամիսը նախագծային էր, բայց առաջվա նման չէր։ Ճիշտն ասած այս անգամ շատ անհետաքրքիր էր։ Գրականությունից կարդում, քննարկում, ձայնագրում էինք Պարույր Սևակի բանաստեղծությունները։ Պարույր Սևակի կյանքի մասին տեսանյութ դիտեցինք։ Երևի այս ամիս ամենահետաքրքիրը հայոց լեզվի դասերն էին, որոնց ժամանակ, համարյա ամեն օր բառախաղեր էինք խաղում։ Իսկ երբ էլ որ չէինք խաղում, ապա հետաքրիր առաջադրանքներ էինք անում։

«ՏՏ»- դիջիթեքին ներկայացրինք այս ամիսների ընթացքում մեր կատարած առաջադրանքները, վեբ կայքերը, հարցումները և այլն։

Հասարակագիտություն— քննարկումներ․ Ամերիկա-Իրանանկան հարաբերություններ, Հայ-Վրացական հարաբերություններ և այլն։

Էկոլոգիա — քննարկել, և գրել ենք ջրի օգտագործման մասին ամբողջ աշխարհում։ Թե որքան ջուր են պարունակում տարբեր սնունդները։ Քանի լիտր ջուր է օգտագործվում տարբեր սնունդներ պատրաստելու համար, և թե քանի լիտր ջուր ենք օգտագործում մենք մի օրում։
Պատմություն — մասնակցել եմ 3 օրվա հնէաբանության դասընթացներին։
Ռուսերեն — թեյախմություն․ գրել և քննարկել ենք թեյախմության մասին ամբողջ աշխարհում։ Անձամբ ես, գրել եմ Չինական թեյախմության արարողության մասին։ Ճամփորդություն դեպի Կոկա Կոլաի գործարան, քննարկում, կատարված նյութերի ներկայացում։

Рубрика: հասարակագիտություն

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՒ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին։ Անձի բարոյական աշխարհում ներառված են բարությունը, ճշմարտասիրությունը, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը:

Էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին: Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է: Էթիկա տերմինը երբեմն օգտագործվում է նաև որոշակի սոցիալական խմբի բարոյական և բարոյագիտական նորմերի համակարգի նշանակման համար:

Էթիկայի արժեքներն են մարդկային գլխավոր արժեքները, դրանցից են կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքները: Սիրո և Առաքինության արժեքները, որոնցից են կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը: